Բաժիններ՝

Իտալացի գիտնականներն ութոտնուկ-ռոբոտ են ստեղծել

Պիզայի Սուրբ Աննայի համալսարանի իտալացի գիտնականները մշակել են փափկամարմին ութոտնուկ-ռոբոտ, որի միջոցով կարելի կլինի հետազոտել ստորջրյա աշխարհը, ներթափանցել կիրճեր, ինչպես նաեւ այն օգտագործել վիրաբուժության բնագավառում:

Գիտնականների կողմից ստեղծված ռոբոտի նախատիպը մշակվել է տակավին 2009 թվականին գործարկված նախագծի շրջանակներում եւ այս տարվա սկզբին փորձարկումներ է անցել Միջերկրական ծովում:

Ռոբոտը հանդերձված է չորս փափուկ էլաստիկ շոշափուկներով, որոնց օգնությամբ այն կարող է լողալ, շարժվել քարքարոտ կամ ավազոտ հատակով, ինչպես նաեւ բռնել առարկաներ՝ նմանակելով իսկական ութոտնուկի շարժումները:

Գիտնականների խոսքով՝ ռոբոտի նախատիպն առայժմ հեռու է կատարելությունից եւ չի կարող իսկական ութոտնուկի մրցակիցը լինել, սակայն հեռանկարում փափկամարմին ռոբոտները կարող են կիրառություն գտնել ամենատարբեր ոլորտներում, ներառյալ ստորջրյա հետազոտությունները, վիրաբուժությունը, ինչպես նաեւ աշխատանքը տիեզերքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031