Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture

Ավելի քան քսանամյա պատմությամբ Alex Home Furniture-ը սպառողներին է ներկայացնում բազմաֆունկցիոնալ և նորաոճ կահույք բնակարանների ամբողջական կահավորման համար։ Կահույքի արտադրությունը փակ ցիկլով է. կահույքը սկզբից մինչև վերջ ստեղծվում է ընկերության ավտոմատացված արտադրությունում:

Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ Alex Home Furniture-ը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով և ամբողջությամբ ավտոմատացվել, ինչի արդյունքում 4 տարում ընկերությունը խնայել է տարեկան շուրջ 6000 եվրո. այսքան գումարի հումք էր վնասվում միայն տեղափոխության ընթացքում:

«Մեր ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 2004թ.-ին` հայրիկիս կողմից։ Այն ժամանակ ընկերությունն իրենից ներկայացնում էր երեք հոգուց բաղկացած փոքրիկ արտադրամաս՝ հասարակական շենքի առաջին կիսանկուղային հարկում։ Բնականաբար չկար ավտոմատացում. սկսել էին մի քանի հաստոցով: Ամբողջ արտադրական մակարդակը, որն ունենք հիմա, ձևավորվել է Ակբա Լիզինգի մասնակցությամբ. առանց Ակբա Լիզինգի մենք կլինեինք շարքային, չավտոմատացված, պարզ արտադրություն, որն այսօրվա իրականության մեջ երկար ապագա չունի: Այն, ինչ արտադրում ենք՝ մեր կորպուսային կահույքը, առանց ավտոմատացման այլևս չի աշխատի: Մենք չէինք հասնի այնտեղ, որտեղ հիմա ենք, եթե չլիներ Ակբա Լիզինգն ու ֆինանսավորումը։

Կարդացեք նաև

Ակբա Լիզինգը հուսալի գործընկեր է, երբևէ չեմ ունեցել անպատասխան հարց կամ չլուծված խնդիր։ Մեզ համար շատ կարևոր է երկու գործընկերների միջև պատասխանատվությունը, որը միշտ տեսել և գնահատել եմ»,- նշել է Alex Home Furniture-ի հիմնադիր Ալեքսանդր Ալեքսանդրյանը։

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնվել և սկսել նոր արտադրամասի կառուցումը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930