Բաժիններ՝

Այսօր անասնակեր է եկել, հետո էլ բարձրակարգ ցորեն կգա, դա էլ արդեն կյանքը ցույց կտա. Էդգար Զաքարյան

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի մասին հարցին, ասաց, թե Հայաստանը 4-րդ կարգի ցորենի կարիք ունի, իսկ հացի խնդիր չկա։

«Այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանին, ի՞նչ կա այդտեղ։ Որտե՞ղ է ասված՝ ինչ կարգի ցորեն պետք է գա։ Ցորենը ցորեն է, կենդանին ուտում է, հետո մեզ ինչ-որ բան է տալիս։ Ինչի պետք է նշվեր, թե որ կարգի ցորեն է բերվում։ Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է, պետությունը բացվում է։ Այսօր անասնակեր է եկել, հետո էլ բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Գաղտնիք չկա, որ անասնակեր է, invoice-ներով էկած բան է։ Ի սկզբանե ասվել է՝ հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի»,- նշեց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ այն «աղմուկը», որ բարձրացվեց ցորենի ներկրումից առաջ, ճանապարհների դիվերսիֆիկացիայի համար էր, ոչ թե հենց ցորենի։

Զաքարյանը նշեց, որ Ռուսաստանից ներկրված ցորենը բարձրակարգ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս