Բաժիններ՝

Իսրայելում առաջին ընթերցմամբ հաստատել են ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը

Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը:

Այս մասին հաղորդել է Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը: Օրինագծի օգտին քվեարկել է 120 պատգամավորներից 39-ը, 16-ը՝ դեմ: Այդ օրինագիծն  առաջադրել է կառավարական կոալիցիայի կազմի մեջ մտնող «Հրեական ուժեր»-ի անդամ Լիմոր Սոն Հար Մելեխը:

Ըստ The Jerusalem Post թերթի տվյալների՝ օրինագիծը ենթադրում է մահապատժի կիրառում ցանկացած անձի նկատմամբ,  որը «դիտավորյալ կամ անտարբերությունից ելնելով մահ է պատճառում Իսրայելի քաղաքացու, երբ այդ արարքը կատարվում է ռասիստական ​​դրդապատճառներով կամ բնակչության որոշակի խմբի նկատմամբ ատելության պատճառով»: 

Քնեսեթն այդ օրինագիծը նախնական ընթերցմամբ հաստատել էր 2023 թվականի մարտի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930