Լույսը կօգնի 100 հազար անգամ արագացնել համակարգիչները
Լույսի գերկարճ իմպուլսների միջոցով էլեկտրոնների շարժման կառավարումը կարող է կիսահաղորդչային համակարգչային չիպերի աշխատանքն արագացնել մոտավորապես 100 հազար անգամ: Այդ մասին հայտարարում են գիտնականները Nature Photonics հանդեսում հրապարակված հոդվածում:
«Վերջին տարիներին մենք և գիտնականների մի քանի այլ խմբեր հայտնաբերել ենք, որ լազերի գերկարճ իմպուլսների էլեկտրական դաշտը կարելի է օգտագործել մատերիայի պինդ ձևերի ներսում էլեկտրոնների տեղափոխման համար:
Մենք բոլորս շատ ուրախացանք այդ հայտնագործության համար, քանի որ այն թույլ է տալիս ստեղծել համակարգիչներ, որոնք կաշխատեն այնպիսի հաճախություններով, որոնք տասնյակ և հազարավոր անգամ գերազանցում են ընթացիկ ռեկորդային մեծությունները»,- հայտարարել է Ռուպերտ Հուբերը Ռեգենսբուրգի համալսարանից (Գերմանիա), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: