Բաժիններ՝

Մկների վրա կիրառված ծերացման դեմ պատրաստուկը մտադիր են փորձարկել մարդկանց վրա

Նիդեռլանդների Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի գիտնականները մկների վրա ծերացման դեմ պատրաստուկ են փորձարկել: Ինչպես ասված է Cell հանդեսում հրապարակված զեկույցում, պատրաստուկի գործածումից հետո ծեր մկների մոտ աճել է ֆիզիկական դիմացկունությունը եւ կրկնակի մեծացել այն տարածությունը, որը նրանք կարողացել են վազե։

Նաեւ բարելավվել է մկան մազածածկոցը եւ նույնիսկ ակտիվացել է որոշ ներքին օգրանների, մասնավորապես, լյարդի աշխատանքը: Հետազոտության հեղինակները նշում են, որ ստեղծված պատրաստուկը կարող է օրգանիզմում ոչնչացնել զառամյալ բջիջները:

Այդպիսի բջիջներն այլեւս չեն կարողանում կիսվել եւ տարիքի հետ կուտակվում են օրգանիզմում՝ դանդաղեցնելով վերքերի բուժման եւ ուռուցքների դեմ պայքարի գործընթացները:

Ինչպես BBC­-ին պատմել է ծրագրի մասնակիցներից մեկը՝ դոկտոր Պետեր դե Կայզերը, փորձերը մեկ տարվա ընթացքում անցկացվել են այն մկների վրա, որոնք տարիքով համեմատելի են 90-­ամյա մարդու հետ: Շաբաթական երեք անգամ դրանց ներարկել են պատրաստուկը:

Ըստ որում, ինչպես նշել է գիտնականը, հետագայում ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չեն նկատվել դրա կիրառումից: Այժմ հետազոտության հեղինակները մտադիր են ծերացման դեմ միջոցը փորձարկել մարդկանց վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս