«Այս հայտնագործությունը կյանքեր կփրկի». Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար

Բրիտանացի գիտնականներն աննախադեպ ճեղքում են կատարել տուբերկուլյոզի ախտորոշման բնագավառում: Օքսֆորդի եւ Բիրմինգեմի հետազոտողները հայտարարել են, որ կարողացել են մասնատել հիվանդության տարբեր մանրէահիմքերը՝ օգտագործելով համագենի սեքվենտացում կոչվող գործընթացը, տեղեկացնում է  BBC-ին:

Դա նշանակում է, որ այն հիվանդները, որոնք նախկինում մի քանի ամիս սպասում էին անալիզների արդյունքներին՝ ճիշտ դեղորայք ստանալու համար, այժմ կարող են բուժումն սկսել արդեն մի քանի օր հետո, ինչը մեծացնում է ապաքինման շանսերը:

Առողջապահության նախարար Ջերեմի Հանթն արդեն հայտարարելէ, որ այս հայտնագործությունը կյանքեր կփրկի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տուբերկուլյոզը վարակումից մահվան առաջատար պատճառն է աշխարհում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031