Բաժիններ՝

Օրական մեկ բաժակ թեյը կարող Է փրկել ծերունական թուլամտությունից. գիտնականներ

Օրական առնվազն մեկ բաժակ թեյն՝ առանց կաթի, շաքարի եւ այլ համային հավելումների, կարող է նվազեցնել ծերունական թուլամտության առաջացման վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Սինգապուրի Ազգային համալսարանի գիտնականները, որոնք յոթ տարվա ընթացքում դիտարկել են ռիսկի խմբին դասվող հիվանդներին:

Ծրագրի ղեկավար դոցենտ Ֆեն Լեյի խոսքով՝ բավական է օրական շուրջ 200 միլիգրամ թեյ՝ կարեւոր չէ, թե ինչ թեյ՝ սեւ, կանաչ, ուլուն. գլխավորը, որ այն լինի տերեւային եւ առանց արհեստական հավելումների, խորհուրդ չի տրվում նաեւ փաթեթիկներով թեյը:
Գիտնականները կատարել են դիտարկումներ, որոնց մասնակցել է շուրջ հազար հիվանդ:

Պարզվել է, որ թեյի կանոնավոր գործածումը 61 տոկոսով նվազեցնում Է կոգնիտիվ խախտումների առաջացման վտանգը: Բացի դրանից, հետազոտությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնց մոտ ախտորոշվել են գենետիկ փոփոխություններ, որոնք հանգեցնում են Ալցհայմերի հիվանդության առաջացման: Փորձագետների տվյալներով՝ թեյի կանոնավոր գործածումը 86 տոկոսով նվազեցրել է նրանց մոտ այդ հիվանդության առաջացման վտանգը:

Վիճակագրության համաձայն՝ Սինգապուրի՝ 60-ից բարձր տարիքի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը տառապում է ծերունական թուլամտությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031