Բաժիններ՝

7 բան, որ ապացուցում են, որ ապագան արդեն եկել է

Փորձեք հիշել, թե քանի անգամ եք ֆիլմերում ինչ-որ ֆանտաստիկ իր տեսնելիս՝ ցանկացել այն ձեռք բերել: Իրականությունն այն է, որ ֆիլմերի կախարդական սարքավորումներից և իրերից շատերն արդեն իրականություն են:

Between բլոգն առաջարկում է ծանոթանալ 7 իրի, որոնք ապացուցում են, որ ապագան արդեն եկել է:

Քանոն՝ մատների վրա

Հիմա ինչ-որ բան չափելիս հնարավոր է մատների միջոցով ցույց տալ այդ չափսը ավելի ճշգրիտ: Այս սարքավորումը թույլ է տալիս մատներով չափումներ անել առանց որևէ միլիմետրի անճշտության:

Կարդացեք նաև

Մեսենջեր՝ առանց ինտերնետ կապի

goTenna գադջետը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ նույն գադջետի մյուս օգտատերերին՝ առանց ինտերնետ կապի առկայության: Այս սարքավորումը հատկապես օգտակար է ճանապարհորդների համար, ովքեր հաճախ են հայտնվում այնպիսի վայրերում, որտեղ չկա ինտերնետ կապ:

Սկանավորիր և նկարիր

Այս գրիչը շատ նկարիչների երազանքն է, քանի որ կարող է գրել ցանկացած գույնով: Գրիչը պետք է մոտեցնել ինչ-որ առարկայի, ինչից հետո այն կսկանավորի այդ առարկայի գույնը և կսկսի գրել այդ գույնով:

Թարգմանիչ սարք շների համար

No More Woof հայտնագործությունը մի փոքր կթեթևացնի շների տերերի կյանքը: Այս սարքավորումը կօգնի հասկանալ, թե ինչ է ցանկանում կենդանին: Օրինակ՝ սարքավորման միջոցով կարող եք հասկանալ այնպիսի պարզ ցանկություններ, ինչպիսիք են քաղցի կամ զբոսնելու ցանկությունները:

Բնության մեջ լուսավորվող բույս

Բիոտեխնոլոգները  բույս են մշակել, որը լուսավորվում է մթության մեջ: Ուսումնասիրելով լյումինեսցենսում մանրէների գեները՝ գիտնականներն արել են այնպես, որ ծխախոտը լուսավորվի՝ առանց էլեկտրական լույսի և արևի:

Գրպանի մինի-տպիչ

Իսրայելական ZUtA Labs ընկերությունը ստեղծել է մինի-տպիչ, որի միջոցով կարող եք տպել փաստաթղթերն անգամ այնպիսի վայրերում, որտեղ չկան պայմաններ: Այս սարքավորումը ղեկավարելու համար անհրաժեշտ է միայն սմարթֆոն:

Կարդացող մատանի

FingerReader  մատանին կարողանում է սկանավորել տեքստը, բարձրաձայն կարդալ այն և թարգմանել: Այս սարքավորումն օգնում է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն տեսողության հետ: Կարդալու և թարգմանելու համար անհրաժեշտ է միայն մատով ցույց տալ բառը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս