Բաժիններ՝

Սմարթֆոնային համերգ TUMO-ում. երբ երաժշտական գործիքներին փոխարինում են սմարթֆոնները

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում՝ TUMO-ի ուսանողները փորձել են պատասխանել այն հարցերին, թե ինչպե՞ս է հնչում և ի՞նչ տեսք ունի հարվածային գործիքներից և թվով 30 սմարթֆոններից բաղկացած նվագախումբը, և ինչպե՞ս կարելի է համադրել մոբայլ հավելվածներն ու ակուստիկ գործիքները՝ կատարելով դասական և իմպրովիզացիոն գործեր։

Ֆրանկոֆոնիայի օրերին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ, Երևան է ժամանել ֆրանսիացի հայտնի երաժիշտ Ժան Ժոֆրոն։ Նա և թումոցիներից բաղկացած մի մոբայլ-նվագախումբ ելույթ ունեցան և ներկայացրեցին ֆրանսիական Grame ընկերության Faust ծրագիրը։

Faust-ը երաժշտական ծրագրավորման լեզու է, որին միջոցառումից առաջ կարող էին ծանոթանալ բոլորը՝ մասնակցելով «Թումոյի» աշխատակիցների ու ծրագրի հեղինակ Grame կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ժան Ժոֆրոն կատարեց որոշ գործեր ինչպես՝ SmartFaust-ով, այնպես էլ՝ մարիմբա երաժշտական գործիքով։ Համերգի ներկաները ևս կարող էին միանալ երաժշտական կատարումներին՝ SmartFaust հավելվածի միջոցով:

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ միջոցառումը կազմակերպվել էր Grame-ի, Muscari Association-ի, Lyon Metropolis-ի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ։

It's time for the marimba/smartphone/drums concert we're having in partnership with Grame!

Gepostet von Tumo Center for Creative Technologies am Freitag, 24. März 2017

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս