Բաժիններ՝

Montblanc-ը Googl-ի հետ համատեղ թողարկել է առաջին սմարտ-ժամացույցը

Montblanc ընկերությունը ներկայացրել է իր առաջին Montblanc Summit smart-ժամացույցը, որն ստեղծել է Googl կորպորացիայի հետ համատեղ: Այս մասին lenta.ru-ին հայտնել է առեւտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Մոդելը պատրաստված է Montblanc 1858 դասական հավաքածուի ոճով: Ժամացույցն աշխատում է Android Wear 2.0 գործառական համակարգով եւ հանդերձված է Qualcomm Snapdragon Wear 2100 պրոցեսորով:

1,39 դյույմ չափով խիստ ցայտուն AMOLED-դիսփլեյով ժամացույցը հանդերձված է Wi-Fi-ին եւ Bluetooth-ին միանալու գործառույթով, ունի 4 գիգաբայթ ֆլեշ-հիշողություն, համատեղելի է iOS-ի եւ Android-ի հիմքով սմարթֆոնների հետ, ունի Google Play-ի հավելվածներ մուտք գործելու հնարավորություն:

Մոդելներն առաջարկվում են պողպատե եւ տիտանե կորպուսներով եւ ունեն կաշվե գոտի:

Montblanc ընկերությունը 1906 թվականին Համբուրգում հիմնել են  գրասենյակային պիտույքների վաճառական Կլաուս Յոհաննես Վոսը, բանկիր Ալֆրեդ Նեհեմիասը եւ ինժեներ Ավգուստ Էբերշտայնը: Ներկայում այն մտնում է Richemont կոնցեռնի մեջ եւ, բացի ինքնահոսներից, թողարկում Է ժամացույցներ, զարդեր, աքսեսուարներ եւ պայուսակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս