Քինգսթոնի (Օնտարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներներն ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը: Սարքի տեսահեռարձակումը զետեղված է Human Media Lab լաբորատորիայի YouTube-էջում, որտեղ կատարվել է մշակումը:
ԱՄՆ-ում մշակել են աշխարհում առաջին ռոբոտը, որը վիրահատությունների ընթացքում որոշակի գործառույթներ ավելի լավ է կատարում, քան վիրաբույժի ձեռքերը:
Facebook սոցիալական ցանցը շատերի համար արտադրողականության թշնամին է: Պետք է պարզապես մեկ րոպեով մուտք գործել ցանց՝ հետևելու նորությունների պատին, և սկսվում է միքանիժամյա ուղևորությունը՝ ընկերների նկարներից ու գրառումներից սկսած՝ մինչև զանազան թեստեր և խաղեր:
«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունը 2016 թվականին «լավագույն գործատու» տիտղոսինարժանացած միակ հայկական ընկերությունն է: Այս մրցանակը վկայում է մեր աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Այն փորձը, որ մենք կուտակել ենք տարիների ընթացքում, նաև այն ժառանգությունը, որ ստացել ենք Օրանժ Արմենիա ընկերությունից հիմք են հանդիսացել, որ մեր ընկերությունը համարվի միջազգային չափանիշներին համապատասխանող լավագույն ընկերություն», – նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Առաջինն է դարձել Apple iPhoneը: Այն արմատապես փոխել է մարդու վերաբերմունքը տեխնոլոգիաների եւ տեղեկատվության նկատմամբ, դրա ազդեցությունը կզգացվի տասնյակ տարիներ, գրում է Time-ը:
«Կարող էինք ընտրել այլ անուններ, օրինակ, «.ամ», բայց կես տարվա քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենագեղեցիկ վերջնատիրույթի անունը «.հայ»-ն է»,- նշեց Սաղյանը: Նրա խոսքով`դոմենային տիրույթում հայատառ գրելը պարտադիր է, որպեսզի համակարգը ճանաչի տվյալ կայքը, որտեղ փորձ է արվում մուտք գործել:
Խաղը հնարավորություն է տալիս ինտելեկտուալ մակարդակում մրցակցել աշխարհի այլ կետերում գտնվող մարդկանց հետ: Խաղի միջոցով կարելի է բարելավել լեզվական հմտությունները և ավելացնել գիտելիքները տարբեր ոլորտներում: Խաղը շուկայում առկա մյուս խաղերից տարբերվում է ոչ միայն ինտելեկտուալությամբ, այլև նրանով, որ ունի ստրատեգիական բաղադրիչներ:
«Սպառողների համար ավելի հեշտ է գտնել մասնագետների, քան՝ հակառակը: Այսպիսով կավելանա նաև աշխատանքը մասնագետների համար»,- նշեց Դավիթ Խաչատրյանը:
Բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում անգամ մեկ րոպե հրաժարվել սմարտֆոնից, չեն պատկերացնում իրենց կյանքն առանց զանազան հավելվածների և ցանցերի, lifehacker.ru կայքն առաջարկում է 5 հավելվածներ, որոնք օգնում են ազատվել այս կախվածությունից:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց նախարարի հետ հանդիպումը: «Երեկվա հանդիպումը բավականին դրական հունի վրա էր: Իսկ բովանդակային հարցերը թող նախարարությունում ասեն»,- ասաց նա:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը NASDAQ ամերիկյան բորսայում աճուրդների մի քանի ժամվա ընթացքում ավելացել է 3,6 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է vc.ru պորտալը:
Մարդկության դեմ ծառացած կարևորագույն խնդիրներից են կենսաբազմազանության պահպանումը և սննդի անվտանգության ապահովումը: Այս խնդիրների արդյունավետ լուծումը խրախուսելու կարևոր գործոններից է առավելագույն ճշգրիտ և մշտապես արդիականացվող տեղեկատվության առկայությունը:
35 սկսնակ ընկերություն ներկայումս մասնակցում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրին, որի նպատակն է՝ օգնել ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններին՝ գործարար կապեր հաստատել Սիլիկոնային հովտում և հաջողությունների հասնել արտասահմանյան շուկայում:
Apple-ը նշել է, որ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում վաճառել է 51,2 միլիոն iPhone, մեկ տարի առաջվա 61,2 միլիոնի համեմատությամբ: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հասույթը գրանցվել է 50,6 միլիարդ դոլարի, մեկ բաժնետոմսի շահույթը՝ 1,9 դոլարի մակարդակում: Այս ցուցանիշները ցածր են ստացվել վերլուծաբանների գնահատումից:
Սարքը հանդերձված է օդի ջերմաստիճանի եւ խոնավության տվիչներով, ինչպես նաեւ սենսորներով, որոնք չափում են մի շարք ֆիզիոլոգիական ցուցանիշներ, մասնավորապես, երակազարկի ինտենսիվությունը եւ ափերի քրտնոտությունը: Վերլուծելով դրանք՝ սարքը որոշում Է այն սթրեսի մակարդակը, որին այդ պահին ենթակա է մարդը: Դրա համար բավական է, որ համակարգչի օգտատերն ընդամենը ձեռքը պահի մկնիկի վրա:
Facrbook-ի ղեկավարությունը սեփական հավելվածն է պատրաստում տեսագրությունների եւ լուսանկարների մշակման, ինչպես նաեւ դրանց փոխանակման համար: Այս մասին ասված է հոդվածում, որն ապրիլի 25-ին հրապարակվել է The Wall Street Journal (WSJ) թերթի էլեկտրոնային տարբերակում:
Բոլոր այն աղջիկները, ովքեր միշտ շտապում են, ում կյանքը եռում է, կարող են օգտվել Dressbox հավելվածից, որը կօգնի կարգի բերել պահարանը, արագ պատրաստվել, դառնալ կազմակերպված և մշտապես ունենալ թարմ տեսք: Dressbox-ն էլեկտրոնային պահարան է, որը դուք ստեղծում եք ձեր կանոններով:
Վերլուծաբանների գնահատումներով՝ 2015 թվականի ապրիլից Apple կորպորացիան իրացրել է շուրջ 12 միլիոն SmartWatch:
Շատերը հաճախ խնդիրներ են ունենում հեռախոսը լիցքավորելիս. մարտկոցը հրաժարվում է լիցքավորվելուց, միաժամանակ՝ հեռախոսի էներգիան գնալով սպառվում է:
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը կոտրել է 17 կայք և բաց ցանցում տեղադրել 500-ից ավելի թուրքերի պետական կայքերի հաշիվներ:
NASA Space Apps Challenge մրցույթ-մարտահրավերն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում:
YouTube-ում հայտնվել է տեսանյութ դեռեւս չթողարկված չորրորդ սերնդի Moto G սմարթֆոնով: Դատելով ըստ տեսահոլովակի՝ Lenovo ընկերությունը, որին 2014 թվականից պատկանում է Motorola-ի շարժական ստորաբաժանումը, արմատապես փոխել է շարքի դիզայնը:
Facebook ընկերությունը մեսենջերում գործարկել է խմբային ձայնային զանգերի գործառույթ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է հավելվածի մշակման ղեկավար Դեւիդ Մարկուսը:
Apple ընկերության iPhone սմարթֆոնների վաճառքները, 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատությամբ նվազել են 43,8 տոկոսով եւ կազմել 42 մլն սարք: Այս հաշվարկները կատարել է TrendForce վերլուծական ընկերությունը:
Google ըկերությունն արտոնագրել է ալգորիթմ, որը ճանաչում է օգտատիրոջ դեմքի արտահայտությունը նրա կողմից որոնողական հանձնումն ստանալուց հետո: Այս մասին գրել է The Next Web-ը:
Օրերս գործարկվել է հայ ծրագրավորողների ստեղծած FakeKiller հավելվածը, որն արգելափակում է կեղծ տեղեկատվություն տարածող ադրբեջանական կայքերը
«Ռազմական կիրառության նշանակություն ունեցող այս մրցույթների օգնությամբ մենք ցանկանում ենք հայ երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Սա առավել արդիական է, քանի որ պրակտիկ խնդիրներ լուծելով՝ նրանք կարող են համալրել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտը», – նշել է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ապագայում, եթե Հայաստանն ունենա արբանյակ, ապա ավելի լուրջ սարքեր կարելի է ստեղծել, որոնցով, օրինակ, հնարավոր կլինի խոցել սմերչները, գրադները և այլն»,- նշում է Լևոն Հարությունյանը:
Ավարտվեց «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը. առաջին մրցանակակիրն է Երևանից մի խումբ ուսանողների «Ականավոր» թիմի ռոբոտը, մրցանակը 600 հազար դրամ է: Երկրորդը՝ Գյումրու «Ընտանիք կենտրոնի» Անդրոիդ թիմն է, արժանացել է 400 հազար դրամական պարգևի, երրորդ տեղն է զբաղեցրել Գյումրու Պոլիտեխնիկական ավագ դպրոցի «Դիջիթալ Քլաուդ» թիմը` 260 հազար դրամ մրցանակով: Խրախուսական պարգևի` 100 հազար դրամի է արժանացել Վանաձորից «Ականազերծող» թիմը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Յուքոմ» ընկերության աջակցությամբ այսօր իրականացրեց «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը, որին ներկայացված էր թվով 11 ռոբոտ: