Google-ի համահիմնադիրը գաղտնի կերպով թռչող ավտոմոբիլ է մշակում. Bloomberg Businessweek
ԱՄՆ-ի Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը գաղտնության պայմաններում զբաղվում է թռչող ավտոմոբիլի մշակմամբ: Այս մասին հայտնել է Bloomberg Businessweek հանդեսը:
Փեյջը 2010 թվականին ստեղծված Zee Aero ընկերության հիմնադիրն է, որն զբաղվում է կոմպակտ Էլեկտրական թռչող փոխադրամիջոցի մշակմամբ: Հանդեսի երկու աղբյուրների տեղեկատվությամբ՝ ձեռնարկիչն արդեն 10 միլիոն դոլար Է ծախսել այդ ֆիրմայի գործունեության վրա եւ չի ծրագրում դրանով սահմանափակվել:
Zee Aero-ում աշխատում է շուրջ 150 մարդ: Ընկերությունը շենք է զբաղեցնում Google-ի անշարժ գույքի անմիջանկան մերձակայքում, ինչպես նաեւ ավիացիոն հանգար Հոլիսթերում (Կալիֆոռնիայի նահանգ):
Բացի դրանից, անցյալ տարի Փեյջի օժանդակությամբ աշխատանքն է սկսել եւս մեկ սթարթափ՝ միտված թռչող ավտոմոբիլի՝ Kitty Hawk-ի ստեղծմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: