Չինական Baidu-ն առաջ է անցել Google-ից
Չնայած վիթխարի ներդրումներին եւ Google-ի տեխնոլոգիական հնարավորություններին, չինական խոշորագույն որոնողական համակարգին, որն այժմ ճանաչում է ձայնային հարցումները, հաջողվում է առաջ անցել ամերիկացի մրցակիցներից: Վերջին հաշվետվության համաձայն՝ Deep Speech 2 տեխնոլոգիայի սխալների գործակիցը կազմում է ընդամենը 3,7 տոկոս այն դեպքում, երբ Google-ը սխալվում է մոտավորապես 8 տոկոս դեպքերում:
Deep Speech 2 տեխնոլոգիան գործարկվել է 2015 թվականի դեկտեմբերին: Արդեն այն ժամանակ Էնդրյու Նըգը հայտարարեց, որ թեստային գործարկումը ցույց է տվել տեխնոլոգիայի ավելի բարձր արդյունավետությունը Google-ի նկատմամբ:
Սկզբնապես Deep Speech 2-ը կարող էր ճանաչել միայն անգլերենը: Այժմ Deep Speech 2 արհեստական ինտելեկտը «հասկանում է» չինարենը եւ չինարենի ու անգլերենի յուրատեսակ լեզվական հիբրիդը, որից օգտվում են բազմաթիվ չինացիներ:
Բացի այդ, Cloud Speech API-ն ընդունակ է ճանաչել 80-ից ավելի լեզուներ ու բարբառներ: