Բաժիններ՝

Ավելի էժան, քան կաբելայինը

Միացյալ Նահանգների Google ընկերությունը, որը Alphabet հոլդինգի մաս է կազմում, ունի մեծ արագության անհաղորդալար Համացանցին բնակավայրերի միացման նոր տեխնոլոգիա: Ինչպես հայտնել է The Wall Street Journal թերթը, այս նորամուծությունն ավելի էժան է, քան կաբելային միացումը:

Հրատարակությունը հատվածներ է մեջբերում հոլդինգի բաժնետերերի՝ հունիսի 8-ին կայացած տարեկան ժողովում Alphabet-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտի ելույթից: Ավելի կատարյալ միկրոպրոցեսորները եւ Wi-Fi ազդանշանի ավելի ճշգրիտ մակածումն «անհաղորդալար Համացանցը դարձրել են ավելի էժան, քան ձեր տան բակում կաբելի անցկացումը», հայտարարել է Շմիդտը:

Նրա խոսքով՝ այդ տեխնոլոգիան թույլ է տալիս հասնել տվյալների հաղորդման վայրկյանում մինչեւ 1 գիգաբիտ արագության: Դա համարժեք է այն արագությանը, որը Google-ն ԱՄՆ-ի հինգ քաղաքներում ապահովում Է օպտիկամանրաթելային կաբելով:

Ընկերությունն ավելի վաղ հայտնել է, որ նոր տեխնոլոգիայի փորձարկումը կատարում է Քանզաս Սիթիում (Քանզասի նահանգ): Google-ը մտադիր է մեծ արագության անհաղորդալար Համացանցի ցուցադրական մոդելը լայն հանրությանը ներկայացնել 2017 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս