Բաժիններ՝

NewPipe. Android-ի համար YouTube-ից երգել բեռնելու հարմար համակարգ

Android օպերացիոն համակարգի օգտատերերի մեծ մասը տեսանյութեր դիտելու համար օգտագործում է YouTube-ի պաշտոնական հավելվածը: Սակայն կան մի շարք հավելվածներ, որոնք ֆունկցիոնալ առումով ունեն ավելի մեծ հնարավորություններ: Այդ հավելվածներից մեկը NewPipe-ն է:

Google ընկերությունն այնքան էլ լավ չի վերաբերվում YouTube ծառայության համար այլընտրանքային հավելվածների առկայությանը, և հենց դա է պատճառը, որ NewPipe-ը հնարավոր չէ գտնել Google Play-ում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել APK ֆորմատի ֆայլը F-Droid-ից:

1

2
NewPipe-ում ձեզ անհրաժեշտ տեսանյութը դիտելիս կարող եք միանգամից ընտրել տեսանյութի որակը: Հատուկ ստեղների միջոցով կարող եք բեռնել տեսանյութի աուդիո տարբերակը և լսել սմարտֆոնի ցանկացած փլեյերի համար:

Կարդացեք նաև

Հավելվածի լրացուցիչ առավելություններից է այն, որ աշխատում է առանց API-ի կամ Google-ի: Հետևաբար, եթե դուք որոշել եք ամբողջությամբ հրաժարվել ընկերության առաջարկած ծրագրերից, ապա հավելվածը չի առաջացնի ոչ մի խնդիր:

NewPipe-ի հիմնական առավելություններից է նաև այն, որ թույլ է տալիս անգամ սմարտֆոնի ֆոնային ռեժիմում Youtube-ում լսել երաժշտություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս