Ինչու է Բիլ Գեյթսն առաջարկում հավ պահել

Բիլ Գեյթսը համարվում է մեր ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկը, ում հարստությունը 2016 թվականին գնահատվել էր 76,4 միլիարդ:

Ինչպես հայտնի է՝ Բիլ Գեյթսը վաղուց զբաղվում է բարեգործությամբ: Նա ամենաշատը պայքարում է աղքատության դեմ: Բիլ Գեյթսի բլոգում տեղադրվել է գրառում այն մասին, թե ինչպես է պետք պայքարել աղքատության դեմ:

Այսպիսով, ի՞նչ կաներ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, եթե ամեն օր ունենար ընդամենը 2 դոլար:

Բիլ Գեյթսը նշում է, որ չկա մի տարբերակ, որը կաշխատի բոլոր երկրների կամ իրավիճակների համար: Աղքատությունը տարբեր է տարբեր երկրներում: Գեյթսը նշում է, որ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ եկել է մի քանի եզրակացությունների, որոնք ներկայացնում ենք ձեզ:

Կարդացեք նաև

Հեշտ է պահել հավերին, նրանք չեն պահանջում առանձնահատուկ ուշադրություն:

Գեյթսը, որպես գումար վաստակելու միջոց, առաջարկում է հավ պահել: Նրանք չեն պահանջում շատ մեծ ուշադրություն, շատերն անգամ ուտում են այն ամենը, ինչ գտնում են գետնին: Հավերին պետք է միայն փոքրիկ բուն, որը կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած միջոցներով:

Գեյթսը սկսնակ ֆերմերներին առաջարկում է գնել 5 հավ: Մի քանի ամիս հետո նա կարող է ունենալ 40 ճուտ: Եթե հաշվի առնենք, որ միջինում մեկ հավը կարելի է վաճառել 5 դոլարով, ապա ֆերմերն ամեն տարի կաշխատի 1000 դոլար:

Գեյթսը նշում է, որ այսկերպ կարելի է պահպանել նաև երեխաների առողջությունը, քանի որ հավկիթը և հավի միսը համարվում են շատ առողջարար:

Հավ պահելը կարող է նաև օգնել կանանց, քանի որ շատ երկրներում դեռևս ընդունված չէ, որ կինն աշխատում է: Այսկերպ կարելի է լուծել կանանց զբաղվածության հարցը:

Վերջում Գեյթսը նշում է, որ այս թեմայի շուրջ վերջերս է սկսել մտածել: Նա առաջարկում է ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնք կան երկրում, և հասկանալ, թե որքան հեռու ենք մենք դրանք լուծելուց:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս