«Հիմա IT ոլորտի ներկայացուցիչների համար նախապատրաստում ենք միջոցառումներ: Ընթացքում կլինեն հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, կկազմակերպվեն ֆիլմերի դիտումներ, քննարկումներ»,- պատմում է Վարդան Պողոսյանը:
Հաղթող թիմերն ընտրվելու են գնահատման երկու փուլով՝ գնահատականի մի մասը տրվելու է կազմակերպիչների կողմից` հիմնված թիմերի 10 շաբաթների ընթացքում իրականացրած աշխատանքի և աճի վրա, իսկ մյուս մասը կտրվի ժյուրիի կողմից՝ Demo Day-ի ընթացքում թիմերի ներկայացումները լսելուց հետո:
Foxconn Technology Group ընկերության ներկայացուցիչները, որն արտադրում է բոլոր այֆոնների շուրջ 70 տոկոսը, վաճառքների կտրուկ նվազում են արձանագրել: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Nikkei Asian Review հրատարակությունում:
Apple ընկերությունը WWDC-2016 մշակողների ամենամյա խորհրդաժողովում հայտարարել է, որ ընկերության սարքերի վրա այժմ կօգտագործվի վերջին ծածակագրման սկզբունքը. մասնավորապես, ընկերության նոր մեսենջերում, ինչպես նաեւ ձայնային զանգերի ժամանակ:
Բիլ Գեյթսը նշում է, որ չկա մի տարբերակ, որը կաշխատի բոլոր երկրների կամ իրավիճակների համար: Աղքատությունը տարբեր է տարբեր երկրներում: Գեյթսը նշում է, որ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ եկել է մի քանի եզրակացությունների, որոնք ներկայացնում ենք ձեզ:
Microsoft ընկերությունը գնում է ներկայում ամենախոշոր գործարար սոցիալական ցանցը` LinkedIn-ը: Այս մասին հաղորդվել է սոցցանցի և Microsoft-ի կողմից: Վերջինս տեղեկացրել է, որ LinkedIn-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար կվճարի 196 դոլար, ընդհանուր արժեքը կկազմի 26.2 միլիարդ դոլար:
Apple-բազմազանեցնում է մատակարարների բազան. iPhone-ի հաջորդ մոդելի առանձին տարբերակներ այժմ մոդեմների համար կօգտագործեն Inrel-ի չիպերը՝ Qualcomm-ի չիպերի փոխարեն:
Չնայած վիթխարի ներդրումներին եւ Google-ի տեխնոլոգիական հնարավորություններին, չինական խոշորագույն որոնողական համակարգին, որն այժմ ճանաչում է ձայնային հարցումները, հաջողվում է առաջ անցել ամերիկացի մրցակիցներից:
Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ, բացի գաղտնաբառից, համացանցում տեղադրվել են նաև օգտատերերի անունները և էլեկտրոնային հասցենները:
ԱՄՆ-ի Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը գաղտնության պայմաններում զբաղվում է թռչող ավտոմոբիլի մշակմամբ: Այս մասին հայտնել է Bloomberg Businessweek հանդեսը:
«Անանիկս» ընկերության տնօրեն Աղասի Գյուրջօղլյանը տեղեկացնում է, որ Facebook սոցիալական ցանցում արդեն հասանելի է «Արատտա» ինտելեկտուալ-ռազմավարական խաղը:
Google բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 32 տոկոսով եւ կազմել 229,2 մլրդ դոլար: Apple-ն էժանացել է 8 տոկոսով՝ մինչեւ 228,5 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը BrandZ-ի հետազոտության համաձայն, որն անցկացվել է Millward Brown միջազգային գործակալության կողմից, եզրափակում է Microsoft-ը՝ 121,8 մլրդ դոլար ցուցանիշով:
Միացյալ Նահանգների Google ընկերությունը, որը Alphabet հոլդինգի մաս է կազմում, ունի մեծ արագության անհաղորդալար Համացանցին բնակավայրերի միացման նոր տեխնոլոգիա: Ինչպես հայտնել է The Wall Street Journal թերթը, այս նորամուծությունն ավելի էժան է, քան կաբելային միացումը:
Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում հայտարարում է աքսելերացիոն ծրագիր (տեխնոլոգիական բիզնեսի խթանում) տեղական ՏՏ մասնագետների, ճարտարագետների և ուսանողների համար:
iOS-սարքեր ունեցողների համար Instagram ծրագրի ամենաթարմ տարբերակը պարզեցրել է այլ հավելվածներից լուսանկարների հրապարակումը: Դա նշանակում է, որ այժմ օգտատերերը կարող են սոցցանցում իրենց էջ նկարներ ուղարկել ուղղակիորեն «Լուսանկարներ» ծրագրից կամ կողմնակի ֆոտոհավելվածներից, հաղորդում է TechCrunch-ն:
Մինչեւ 2020 թվականն աշխարհում Համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի 5 միլիարդը: Նման կանխատեսումն արել է Google Ռոսիա-ի՝ մարկատինգի գծով տնօրեն Դմիտրի Կուզնեցովը՝ ելույթ ունենալով Google Think Performance խորհրդաժողովում:
Ճապոնիայի կառավարությունը որոշում Է կայացրել 2017 ֆինանսական տարվանից սկսել հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) լիամասշտաբ համակարգի մշակումը, որը մոտավորապես 100 անգամ ավելի արագ կլինի, քան գոյություն ունեցող կապը:
Airbus-ն առաջին անգամ ցուցադրել է 3D-տպիչով տպված «ինքնաթիռ»: Windowless-ի նախատիպն ունի 21 կիլոգրամ զանգված, երկարությունը հասնում է չորս մետրի: «Ինքնաթիռն» ստեղծված է արդի տեխնոլոգիաների ցուցադրության նպատակով, հաղորդում է Business Insider հրատարակությունը:
Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին վկայում է IBM ISTC համալսարանական ամառային ծրագիրը, որին դիմելու վեջնաժամկետն է 2016թ. հունիսի 11–ը:
Այսօր «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Արմֆոն» հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը:
Android օպերացիոն համակարգի օգտատերերի մեծ մասը տեսանյութեր դիտելու համար օգտագործում է YouTube-ի պաշտոնական հավելվածը: Սակայն կան մի շարք հավելվածներ, որոնք ֆունկցիոնալ առումով ունեն ավելի մեծ հնարավորություններ: Այդ հավելվածներից մեկը NewPipe-ն է:
Apple ընկերության արտադրած սմարտֆոնները նման են միմյանց: Տարբերությունը միայն մոդելների չափերի և մանր դետալների մեջ է: Android-ի դեպքում կարող եք գտնել օպերացիոն այս համակարգով ցանկացած դիզայնի, գույնի և չափի հեռախոս:
Snapchat հավելվածից ամեն օր օգտվող մարդկանց թիվն հասել է 150 միլիոնի եւ գերազանցել Twitter Inc.-ի ակտիվ օգտատերերի թվաքանակը, որը 140 միլիոնից պակաս է:
Սիլիկոնային հովտի մի շարք ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Facebook-ը և Twitter-ը, համաձայնել են ԵՄ նոր օրենքների հետ, որոնք ուղղված են գրառումներ կատարելու քաղաքականությանը:
Երևանի պետական համալասարանում կկայանա IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը:
Հնդկաստանն ինտերնետ-օգտատերերի թվաքանակով առաջին անգամ առաջ է անցել ԱՄՆ-ից: Այս մասին հայտնել է «Վեդոմոստի» կայքը՝ վկայակոչելով Kleiner Perkins Caufield & Byers վենչուրային հիմնադրամի գործընկեր Մերի Միքերի շնորհանդեսը:
Sirin Labs բրիտանա-իսրայելական ընկերությունն ստեղծել է սմարթֆոն, որը հանդերձված է «աննախադեպ մակարդակի տեխնոլոգիայով եւ անվտանգությամբ», պնդում են արտադրողները: Ինչպես հաղորդում է Luxurylaunches-ին, խոսքը 5,5 դյույմ անկյունագծով, 2560 x 1440 փիքսել լուծաչափով Solarine մոդելի մասին է:
ABBYY-ի հիմնադիր, հայազգի Դավիթ Յանը Գարի Ֆոուլերի հետ միասին հիմնադրել է Findo որոնողական համակարգը: Համակարգը ստացել է 1.5 մլն դոլարի ներդրում ABBYY ընկերությունից: Եվս 3 մլն դոլար ներդրում կտրամադրվի առաջիկա ամիսներին:
Այժմ սմարթֆոնների մոդելները նորացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ: Շրջափուլի ավելացումը կապված է Apple-ի ժամանակակից սմարթֆոններում բազմաթիվ գործառույթների առկայության հետ, ինչը նվազեցնում է հեռախոսների հաճախակի խոշոր կատարելագործումների հնարավորությունները:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի համար 2 տարին մեկ անգամ նման ֆորումի անցկացումն ինքնանպատակ է: «Ֆորումի անցկացումը երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք անում ենք սա, քանի որ կա անհրաժեշտություն»,- նշեց Հովիկ Մուսայելյանը: