Բաժիններ՝

Հրապարակվել է աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշը

Google բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 32 տոկոսով եւ կազմել 229,2 մլրդ դոլար: Apple-ն էժանացել է 8 տոկոսով՝ մինչեւ 228,5 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը BrandZ-ի հետազոտության համաձայն, որն անցկացվել է Millward Brown միջազգային գործակալության կողմից, եզրափակում է Microsoft-ը՝ 121,8 մլրդ դոլար ցուցանիշով:

BrandZ-ի առաջին տասնյակում այս տարի տեղ են գտել տեխնոլոգիական այնպիսի բրենդներ, ինչպիսիք են AT&T-ն (107,4 մլրդ դոլար), Facebook-ը՝ (102,6 մլրդ դոլար), Visa-ն (100,8 մլրդ դոլար), Amazon-ը (98,9 մլրդ դոլար), Verizon-ը (93,2 մլրդ դոլար) եւ IBM-ը (86,2 մլրդ դոլար):

Բարձր են գնահատվում նաեւ չինական բրենդները: Այսպես, Alibaba-ի արժեքը 49,3 մլրդ դոլար է (18-րդ տեղ), China Mobile-ինը՝ 55,92 մլրդ դոլար (15-րդ տեղ), Huawei-ինը՝ 18,65 մլրդ դոլար (50-րդ տեղ): Առաջին անգամ չինական երկու բրենդներ առաջ են անցել Samsung-ից, որն արժե 19,49 մլրդ դոլար (48-րդ տեղ):

Ամենաթանկ բրենդների հարյուրյակում վերջին տեղն զբաղեցրել է Adobe ընկերությունը՝ 10,44 մլրդ դոլարով:

«Վեդոմոստի»-ում հաշվել են, որ վարկանիշում տեղ գտած բրենդների ընդհանուր արժեքը տարվա ընթացքում աճել է 3 տոկոսով՝ մինչեւ 3,4 տրիլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս