
Apple-ի սարքերի վրա զանգերի և հաղորդագրությունների լիակատար ծածկագրում կհայտնվի

Apple ընկերությունը WWDC-2016 մշակողների ամենամյա խորհրդաժողովում հայտարարել է, որ ընկերության սարքերի վրա այժմ կօգտագործվի վերջին ծածակագրման սկզբունքը. մասնավորապես, ընկերության նոր մեսենջերում, ինչպես նաեւ ձայնային զանգերի ժամանակ:
Դա նշանակում է, որ տվյալները կծածկագրվեն տեղեկատվություն հաղորդող սարքում եւ կվերծանվեն անմիջականորեն ընդունող սարքի կողմից, տեղեկացնում BBC-ն:
Բացի դրանից. ընկերության ներկայացուցիչները հայտարարել են MacOs գործառական եւ ОС iOS շարժական համակարգի նոր տարբերակների թողարկման ժամկետները, որը որոշ չափով կատարելագործվել է Apple Maps-ին եւ Siri թվային ասիստենտին կցելու համար, մեսենջերի նոր գործառույթները, մի շարք ծառայությունների, ներառյալ Apple Music-ի նոր դիզայնը, եւ մի քանի այլ նոր լուծումներ՝ հիմնականում կոսմետիկ բնույթի:
Mac համակարգիչների համար նոր գործառնական համակարգը կթողարկվի աշնանը եւ կկոչվի MacOS Sierra: Խոստանում են, որ այն ավելի լավ կտեղավորվի կոշտ սկավառակի վրա եւ կաշխատի ավելի արագ: