Բաժիններ՝

Հայկական «Արատտա» խաղն արդեն հասանելի է Facebook-ում

«Անանիկս» ընկերության տնօրեն Աղասի Գյուրջօղլյանը տեղեկացնում է, որ Facebook սոցիալական ցանցում արդեն հասանելի է «Արատտա» ինտելեկտուալ-ռազմավարական խաղը:

Այն թողարկվել է առաջին անգամ: Խաղի հեղինակները նախատեսում են թողարկել այն նաև օպերացիոն համակարգերի համար:

Հայկական խաղը եզակի է իր տեսակով, քանի որ տալիս է հնարավորություն ամբողջ աշխարհում խաղալ հավասար պայմաններով: Խաղի միջոցով կարող եք ոչ միայն լուծել ինտելեկտուալ-ռազմավարական խնդիրներ, այլև բարելավել լեզվական իմացությունները: Խաղը հասանելի է 7 լեզվով. ցանկացած պահի կարող եք ընտրել այն լեզուն, որը ցանկանում եք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ աշխարհում խաղը եզակի է իր լուծումներով, ինչպես նաև հայկական արտադրության առաջին ռազմավարական-ինտելեկտուալ խաղն է:

Հիշեցնենք նաև, որ խաղը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ տեղի ունեցած Գյումրու Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:

Կարող եք փորձարկել խաղի առաջին տարբերակը այս հղումով.

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս