
Մինչև 2020 թվականն աշխարհում համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի 5 միլիարդը. Google

Մինչեւ 2020 թվականն աշխարհում Համացանցի օգտատերերի թիվը կգերազանցի 5 միլիարդը: Նման կանխատեսումն արել է Google Ռոսիա-ի՝ մարկատինգի գծով տնօրեն Դմիտրի Կուզնեցովը՝ ելույթ ունենալով Google Think Performance խորհրդաժողովում:
«Եթե այն ժամանակներում (1990-ական թվականների վերջը) մենք խոսում էինք, որ Համացանցը հասանելի է արդեն տասնյակ կամ հարյուր միլիոնավոր մարդկանց, որովհետեւ համակարգիչը բավականին թանկ բան էր, ապա այժմ մենք ասում ենք, որ Համացանցը հասանելի է գրեթե բոլորին: Մենք կանխատեսում ենք, որ մինչեւ 2020 թվականն աշխարհում կլինի Համացանցի ավելի քան 5 մլրդ օգտատեր. մեծամասնության համար Համացանցից օգտվելու առաջին սարքը կդառնա սմարթֆոնը»,- ասել է նա:
Կուզնեցովը նշել է, որ միջին հաշվով 15 րոպեի ընթացքում աշխարհում գնում են շուրջ 50 հազար սմարթֆոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: