
Պեկինում արգելել են iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի վաճառքը

Պեկինի Մտավոր սեփականության պաշտպանության բյուրոն համաձայնել է չինական ընկերության բողոքներին, որից Apple-ն իբր գողացել է նրա սմարթֆոնի դիզայնը:
Չինաստանի Burley ընկերությունը բողոքել է, որ Apple-ը պատճենել է 100C սմարթֆոնի արտոնագրված դիզայնը, որը թողարկվում է 100+ առևտրանիշի ներքո, հաղորդել է Engadget-ը:
ՉԺՀ-ի գերատեսչությունը համաձայնել է տուժած արտադրողների փաստարկներին եւ արգելք է դրել iPhpne 6-ի վաճառքների վրա: Նրա կարծիքով՝ չնայած այն բանին, որ «դիզայնում աննշան տարբերություններ կան», գնորդները կարող են դրանք չտեսնել:
Apple-ն արդեն բողոքարկել է այդ վճիռը: