Բաժիններ՝

Կրիպտովիրուսային համաճարակ. ինչպես պաշտպանել ձեր համակարգիչներն ու փողերը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հերթական անգամ զգուշացնում է կրիպտովիրուսների համաճարակի մասին և խորհուրդ տալիս զգուշանալ դրանցից։

Կրիպտովիրուսները (ransomware) համեմատաբար նոր երևույթ են կիբեր-հանցագործությունների ոլորտում։ Հաքերները վարակում են զոհի համակարգիչը, բոլոր կարևոր ֆայլերը գաղտնագրում և հետագայում փրկագին պահանջում՝ ֆայլերը ապակոդավորելու համար։ Հաճախ հարձակման թիրախ են դառնում ոչ միայն անհատները, այլ մեծ կազմակերպությունները․ բանկերը, հիվանդանոցները, կրթական հաստատությունները։

Այժմ էլ, ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ հաքերները կոդավորել են աշխարհով մեկ տարբեր հաստատությունների (բրիտանական հիվանդանոցներից մինչև ռուսաստանյան ոստիկանություն) համակարգիչները և ապակոդավորելու համար գումար են ուզում։

Վիրուսից խուսափելու համար փորձագետը խորհուրդ է տալիս չբացել անծանոթ հասցեներից ստացված կասկածելի նամակները։ Եթե, այնուամենայնիվ, բացել եք, ապա մի ներբեռնեք կցված ֆայլերը և թույլ մի տվեք, որ առաջարկվող ծրագիրը տեղակայվի ձեր համակարգչում։

Առավել մեծ ապահովության համար Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս թարմացնել Windows օպերացիոն համակարգը (քանի որ դրա վերջին թարմացումը պաշտպանում է համակարգիչն այդ վիրուսից), կամ Windows-ից անցնել Linux-ի կամ Apple-ի։

Կրիպտովիրուսների և տնտեսության (մասնավորապես՝ Հայաստանի) վրա դրանց հետևանքների մասին կարող եք կարդալ Ս. Մարտիրոսյանի հոդվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031