Բաժիններ՝

iPhone-ի նոր մոդելը կարող են ներկայացնել ավելի ուշ, քան սպասվում էր. Fortune

Apple ընկերության iPhone սմարթֆոնի նոր մոդելը խանութներում կարող է հայտնվել երկու կամ երեք ամիս ավելի ուշ, քան սպասվում Էր: Այս մասին հայտնել է ամերիկյան Fortune հանդեսը: Ամենից առաջ ճյուղային զանգվածային լրատվամիջոցներն այն կարծիքին են, որ նոր iPhone-ը կներկայացնեն այս տարվա սեպտեմբերի սկզբին:

Այն կարող է ստանալ iPhone 8, iPhone X կամ iPhone Edition անվանումը: Սարքը նախորդ մոդելներից զգալիորեն կտարբերվի ինչպես դիզայն ով, այնպես էլ ֆունկցիոնալով:

Հրապարակման մեջ նշված է, որ Apple-ի պլանները կարող են փոխվել: Ի հաստատումն այս վարկածի բերվում է KGI Securities միջազգային վերլուծական ընկերության՝ iPhone-ի վերաբերյալ կանխատեսումների բնագավառում մանագիտացած փորձագետ Մին Չի Կուոյի կարծիքը: Նա, ինչպես նշում է Fortune-ը, ներդրողների համար հրապարակել Է հայտարարություն, որտեղ ասված է, որ Apple-ում դժվարություններ են ծագել՝ կապված նոր iPhone-ների համար էկրանների արտադրության տեխնոլոգիաների հետ: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ սարքը շուկայում կհայտնվի ավելի ուշ՝ հնարավոր Է նոյեմբերին:

Այս տարի Apple-ը ենթադրաբար ընդհանուր առմամբ կներկայացնի երեք մոդելների սմարթֆոններ: Բացի iPhone 8-ից, դրանք են iPhone 7s-ը եւ iPhone 7s Plus-ը: Հանդեսը նշում է, որ iPhone 8-ի արժեքը կարող է կազմել շուրջ հազար դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս