Բաժիններ՝

Apple-ի լոգոտիպը՝ արվեստի գլուխգործոցներում

Ֆրանսիայի Ouvri ոսկերչական տունը ներկայացրել է սմարթֆոնների հավաքածու՝ նվիրված գեղանկարչության գլուխգործոցներին:

Շարքում տեղ են գտել iPhone 7-երը՝ հայտնի նկարների մեկնաբանություններով:

Մագրիտի, Ռաֆայելի եւ Միքելանջելոյի ստեղծագործություններում «ինտեգրվել» է Apple-ի ոսկե լոգոտիպը: Նաեւ «Գլուխգործոցներ» հավաքածուում ներկայացված են մոդելներ՝ նվիրված Սանդրո Բոտիչելիին, Ռաֆայել Սատիին, Լեոնարդո դա Վինչիին, Վինսենթ վան Գոգին, Էդգար Դեգային եւ Կլոդ Մոնեին:

Վերատպությունները փոխադրված են կաշվի վրա՝ «X-ellence» արտոնագրված տեխնոլոգիայի օգտագործմամբ, որը թույլ է տալիս հասնել պատկերի մաշակայունության եւ գույների հաղորդման բարձր ճշգրտության:

https://www.youtube.com/watch?v=j7jnpIFRo18

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031