Բաժիններ՝

Apple-ը հունիսին կթողարկի նոութբուքերի երեք նոր մոդել. Bloomberg

Apple ամերիկյան ընկերությունը հաջորդ ամսվա սկզբին մտադիր է ներկայացնել նոութբուքերի երեք նոր մոդելներ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:

Կայքի տեղեկությունների համաձայն, հայտարարությունն արվելու է Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) ամենամյա տեխնոլոգիական խորհրդաժողովում, որը տեղի կունենա հունիսի 5-ից 9-ը: Ընկերությունը կթողարկի MacBook Pro` Intel-ի արտադրության Kaby Lake պրոցեսորով: Իր դիզայնով համակարգիչը քիչ է տարբերվելու նախորդ մոդելից:

Բացի այդ, ներկայացվելու են MacBook նոութբուքեր 12-դյույմանոց դիսփլեյով եւ նորացված MacBook Air՝ նույնպես նոր պրոցեսորով:

Apple-ի կամ Intel-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն եղել: Bloomberg-ի գնահատումների համաձայն, նոութբուքերին բաժին Է ընկնում Apple-ի վաճառքների մոտավորապես 11 տոկոսը այն դեպքում, երբ iPhone սմարթֆոնների իրացմանը՝ գրեթե երկու երրորդը: Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, Apple-ն ակնկալում է, որ նորույթները կկարողանան մրցակցել Microsoft-ի Surface Laptop նոր նոութբուքի հետ, որը ներկայացվել է այս ամսվա սկզբին Windows 10 S գործառական համակարգի հետ միասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս