Sevan Startup Summit. Առաջին ոչ ֆորմալ ստարտափ միջոցառումը՝ տարածաշրջանում, և ձևաչափով առաջինը՝ աշխարհում
Հուլիսի 24-31-ը Սևանա լճի ափին կկայանա արդեն երկրորդ Sevan Startup Summit վրանային բիզնես-ֆորումը: Իր ձևաչափով Sevan Startup Summit-ը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, Sevan Startup Summit-ն իր ձևաչափով առաջինն է աշխարհում:
Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ այս տարի ընդլայնել են իրենց գործունեությունը: Վրանային ճամբարին մասնակցելու են թվով 70 ստարտափներ՝ տարբեր մակարդակներում, ծրագրավորողների թվով 30 թիմեր, 25 բիզնես թրեյններ, ինչպես նաև՝ մենթորներ, վենչուրային ներդրումային ընկերություններ, բիզնես-հրեշտակներ և արտասահմանից հրավիրված հյուրեր:
Sevan Startup Summit 2017-ը տարբերվելու է նախորդ տարվա ճամբարից: Վրանային ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան լսել 25 գործող բիզնես թրեյնների դասախոսություններ:
Բիզնես մակարդակում գտնվող ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարը վենչուրային ընկերությունների ներկայացուցիչներին և բիզնես-հրեշտակներին՝ տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող Camp Fire Pitch-ի ժամանակ;
Campathon-ի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց ծրագրային լուծումները՝ հնարավորություն ունենալով շահել գրանտներ:
Սաղմնային փուլում գտնվող ստարտափները հնարավորություն կունենան մասնակցել երկու պայքարի ՝ Idea Battle և Big Battle:
Կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանը նշում է, որ 2016 թվականին անցկացված ֆորումի գրանցած հաջողություններից հետո, թիմը որոշել է ավելի ընդլայնել միջոցառումը:
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր միջոցառումներն անցնեն բարձր մակարդակով: Այս տարի միջոցառմանը կմասնակցեն մոտ 100 թիմեր, որոնցից 15-ը կստանան մրցանակներ: Sevan Startup Summit 2017-ի մրցանակային ֆոնդը կկազմի 40 հազար դոլար»:
Վահագն Ռափյանը նշում է, որ ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան գտնել ներդրողների և ընդլայնել գործարար հարաբերություններ:
Sevan Startup Summit-ի կազմակերպիչ Տիգրան Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ անցած տարիների համեմատ՝ այս տարի ճամբարը լինելու է ավելի մասշտաբային: Սա կախված է մասնակիցների քանակից: Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ այս տարի ճամբարի բյուջեն մի քանի անգամ մեծ է լինելու, ինչը թույլ է տալիս ավելի մեծ ներդրումներ անել ստարտափներում:
«Ունենալու ենք մասնագետներ արտերկրից, ինչի շնորհիվ՝ մեր և արտասահմանյան մասնագետները հնարավորություն կունենան փոխանակվել փորձով և այդ փորձը հասանելի դարձնել մասնակիցներին»:
Տիգրան Պետրոսյանը նշում է նաև, որ այս տարի նաև զարգացրել են ճամբարի ժամանցային մասը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի օգտակարը համատեղել հաճելիի հետ:
It's all about #connecting, #learning, #winnig and #havingFun#SevanStarupSummit
Gepostet von Seaside Startup Summit am Dienstag, 14. März 2017
Սիրարփի Աղաբաբյան