HP-ն ներկայացրել է հիշողության ամենամեծ ծավալով համակարգիչը
Hewlett Packard ընկերությունը ներկայացրել է 160 տերաբայթ ռեկորդային ծավալի հիշողությամբ համակարգչի նախատիպը: Ընկերությունում նշում են, որ խոսքը այն հիշողության մասին է, որը համակցում է օպերատիվ եւ մշտական հիշողության գծերը, տեղեկացնում է BBC-ն:
Համակարգիչն ստեղծվել է մեծ տվյալներով աշխատելու համար եւ կարող է միաժամանակ վերլուծել տեղեկատվություն, որի ծավալը համարժեք է 160 մլն գրքի, պատմել են ընկերությունում:
Սարքը, որն ստացել է The Machine («Մեքենա») անվանումը, օգտագործում է գործառնական համակարգ՝ Linux-ի հիմքի վրա: Համակարգչի ստեղծողները հիմնական ուշադրությունը հատկացրել են նրա հիշողությանը, այլ ոչ թե պրոցեսորին, հայտարարել են ընկերությունում: