Բաժիններ՝

«Երկիրը երկիր է», «Երկիրը երկիր չէ», «Քե՞ֆ, հա՞լ»… Zangi-ի նոր հայկական ստիկերները

Zangi հայկական հավելվածը քիչ առաջ թողարկեց հայկական ստիկերների հերթական շարքը։ Ստիկերների նոր հավաքածուն անվանվել է «Երկիրը երկիր է» և իր մեջ ներառում է 48 առօրյա խոսակցանակ բառեր, թևավավոր խոսքեր դարձած արտահայտություններ, հաճախ օգտագործվող դարձվածքներ և ավելին։

«Մեր ֆեյսբուքյան էջում տեղադրած հրապարակումներից մեկում առաջարկեցինք մասնակից դառնալ մեր ստեղծագործական ընթացքին և երբ տեսանք, թե ինչ արագությամբ մեր էջը լցվեց բազմաթիվ հետաքրքիր ու հումորային առաջարկներով, լավագույններն առանձնացրեցինք և ահա տեսնում եք արդյունքը: Կարելի է ասել, որ մեր օտգատերերն իրենք են ձևավավորել այս ստիկերների շարքը, իսկ մեր ստեղծագործական թիմը հաճուքով դրանք կյանքի կոչեց», – մեկնաբանում է Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը:

Այս հոլովակում ցուցադրված է, թե ինչպես օգտատերերը կարող են ավելացնել հայկական ստիկերները:

Zangi ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.-ին և 2015 թ.-ից ներկայանում է իր Zangi Messenger ապրանքանիշով որպես միջազգային բրենդ: Ունենալով 1.5մլն ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր երկրներում, Zangi-ն աշխատում է ամենուր՝ ապահելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ: Ներբեռնել կարող եք այստեղ.

Կարդացեք նաև

Zangi PR թիմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս