Բաժիններ՝

iPhone 8-ի դիզայնը ցուցադրել են տեսանյութով

Բլոգեր Բենիամին Գեսկինը Լատվիայից Twitter-ի իր էջում տեսահոլովակ է հրապարակել iPhone 8-ի ցուցադրությամբ: Դրանում ցուցադրվում է այն մակետը, որի լուսանկարներն ինսայդերը հրապարակել էր անցյալ ամսին:

Սմարթֆոնի հետին կափարիչը պատրաստված է ապակուց, եւ այնտեղ բացվածք կա կրկնակի խցիկի տակ: Ուշագրավ է, որ ճակատային պանելի վրա չկա Home կոճակը, իսկ խոսակցական բարձրախոսը տեղաշարժված է վեր:

Գեսկինի խոսքով՝ տեսագրության մեջ պատկերված է ոչ թե աշխատանքային նախատիպն, այլ ձեռնարկությունում ստեղծված սմարթֆոնի մակետը՝ ռոբոտացված հաստոցներով արտադրության մշակման համար: Նաեւ հաղորդվում է, որ սմարթֆոնը կստանա OLED-Էկրան՝ 5,7 դյույմ անկյունագծով, ինչպես նաեւ անհաղորդալար լիցքավորում:

Նոր iPhone-ները կներկայացվեն 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Վերջին տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը կթողարկի միանգամից երեք սարք, որոնցից երկուսը կդառնան iPhone-ի ներկայիս մոդելների աննշան բարելավումը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս