Ի՞նչ կապ կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ռուսական ռազմական բազաների դուրս չբերման միջեւ, ես այդպես էլ չհասկացա, բայց պարզ էր հանրահավաքի կազմակերպիչների «Two in one» սկզբունքը՝ հազիվ ժողովուրդ է հավաքվել, եկեք միանգամից պահանջենք ինչ ուզում ենք։ Եվ այդ «Two in one»-ից էլ անմիջապես պարզ դարձավ, որ դա ոչ թե ինքնաբուխ ժողովրդական պոռթկում էր, այլ հրահրված էր առնվազն ռուս զինվորականության կողմից։ Սա հասկանալու համար քաղաքական վերլուծաբան լինել պետք չէ, բավական է տարրական տրամաբանությունը։
Զարմանալու բաները շատանում են կյանքում եւ տրանսպորտում, թերթերում եւ բարձր պաշտոնյաների ելույթներում, հեռուստատեսությամբ եւ եթերի մյուս անկյուններում։ Եվ այդ բաներն, անկեղծ ասած, ինձ մոտ երբեմն անձի երկվություն են առաջացնում։ Ու ինձ մեկ-մեկ թվում է, թե ես Հովհաննես Գալաջյանն եմ, բայց ոչ այն պատճառով, որ «Ուժն է ծնում իրավունք», այլ որովհետեւ զարմանալու բաները գնալով շատանում ու շատանում են։
Երբ հերթական անգամ գալիս է գարունը, Հայաստանում բողբոջում է իշխանափոխությունը։ Սա մի ծառ է, որ ստացվել է կառավարող վերնախավի անպատասխանատվության եւ կառավարվող ժողովրդի անտարբերության պատվաստումից։
1998-ին իշխանության եկած ուժերը 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Ղարաբաղ էին խոստանում, ինչն այն ժամանակ էլ, ակնհայտ էր, որ իրատեսական չէ։ Հետո սկսվեց ժամանակ շահելու կամ այլ կերպ ասած` «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» գործընթացը։ Իսրայելի պատմությունից փոխառված այս գործելակերպը պետք է իր հետ բերեր նաեւ Իսրայելի փորձը, երբ հակամարտությունների եւ առճակատումների ընդմիջումներին անապատի վրա երկիր էր կառուցվում։
Ես չեմ կարծում, թե «PRESS» նշանն այնպիսի ազդեցություն ունի, ինչպիսին HUMMER-ները, կրկնվող թվերից կազմված կամ ՊՆ համարները, բայց, բոլոր դեպքերում, ընկերոջս դիտողությունը տեղին է, քանի որ ակնհայտ է մի երեւույթ, որն աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի։
Լրջանալու պահը» հոդվածում, որը մեզ մատուցվեց նախագահի հրաժարականից երեք-չորս ամիս առաջ։ Բայց մենք կորցրինք պահը՝ չիմանալով, թե ով որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Հիմա արդեն անցել է լրջանալու պահը, հիմա ապշելու պահն է, քանզի «վերին» ատյաններում ապշեցուցիչ հայտարարություններ են հնչում, որոնցով մեր ազատամարտը հավասարեցվում է ելուզակության, եւ մեր թափած ազնիվ արյունը դառնում է ունայնություն ու քամու աշխատանք։
Ինչպես բնության մեջ, հասարակության մեջ եւս չկա հավասարություն։ Կան հարուստներ եւ աղքատներ, կան խելոքներ ու ախմախներ, կան հաջողակներ ու անհաջողակներ եւ, վերջապես, կան մարդիկ, ում կարելի է կոչել անբախտ։
Շատերը «Սյունակախաղը» համարում են քո ստեղծագործության գագաթնակետը, համարում են, որ այդպիսի գրքից հետո անհնար է ավելի լավ բան ստեղծել: «Սյունակախաղի» ծնունդից ի վեր տասը տարի է անցել, ուրիշ գրքեր են լույս տեսել, դու ի՞նչ կասես այս առթիվ:
Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Այդ սարերը բրդոտ շների պես փռված էին ոտքերի մոտ: Այդ սարերը վաղուց արդեն ձեռնասուն էին դարձել, կրելով մեր կացարանների, մեր պատերազմների, մեր երգերի անհանգիստ բեռը: Մեր խարույկները խանձել են նրանց բուրդը:
Հռիփսիմե Միխայլովնայի կյանքում մեծ դեր է խաղացել Բորիս Պիոտրովսկու` Հայաստանի մեծ բարեկամի հետ ծանոթությունը, բարեկամությունն ու ամուսնությունը: Երիտասարդ լենինգրադցի գիտնականը Հայաստանում պեղել եւ ուսումնասիրել է հնագույն պետության` Ուրարտուի պատմությունը:
Դիվանագետը պետք է գերզգույշ լինի սրախոսելիս` չվիրավորելու համար տվյալ երկրի ավանդույթներն ու սովորույթները, անպայման հաշվի առնի տեղի եւ զրուցակցի մտածելակերպը` մենթալիտետը: Ընդհանրապես, նախընտրելի է, որ նա չխախտի կատակի սահմանները եւ չանցնի հումորի սահմանները, իսկ սեւ, թունոտ հումորի եւ հեգնանքի մասին խոսելն անգամ ավելորդ է, դրանք հակացուցված են դիվանագետին:
Կյանքում կա մի քանի բան, որ յուրաքանչյուրը պետք է ինքն անի: Օրինակ, եթե դու ուզում ես գրկել կնոջը, ես չեմ կարող դա քո փոխարեն անել, քո անունից, կամ, եթե դու պետք է քիթդ մաքրես, ապա ստիպված ես ինքդ դա անել: Ես չեմ կարող դա քո փոխարեն անել, դա քեզ չի օգնի: Նույնը վերաբերում է եւ աղոթքին: Ինչպե՞ս ես կարող եմ քո փոխարեն աղոթել: Դու ինքդ աղոթիր, եւ ես էլ կաղոթեմ:
Իշխանություններն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա (սա էլ հենց ազգային մտածելակերպի իներցիոն լինելու արդյունք է) չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ պետականության ամենակարեւոր հարցը մարդն է հասարակության մեջ, պետության օրինական դաշտում, նրա շահերն ու նրա ազատությունը:
Ի՞նչ է մեզ համար այսօր խաչքարը, մեր քրիստոնեական կրոնի այդ նշանը, խորհրդանիշը, խարանադրոշմը: Քարերի վրա խաչեր՝ զուգակցված զարդաքանդակների հետ, կարելի է տեսնել ողջ պատմական Հայաստանի տարածքում: Դրանք այսօր էլ հուզում են մեզ:
«Իմ ֆիլմերն այնպիսին են, որ քաղաքական ճնշումների չեն ենթարկվում: Իրանում, իհարկե, խիստ գրախոսություն կա, բայց ես քաղաքական ֆիլմ սարքող ռեժիսոր չեմ: Շատերն ինձ սխալ հասկանալու պատճառով են մեղադրել, բայց ես քաղաքական նպատակներ չեմ հետապնդում իմ ֆիլմերում: Դեմ եմ գաղափարախոսությանը, քանի որ համարում եմ, որ ոչ ոք մարդկությանը փրկելու դեղատոմս չի ստեղծել»:
Քիարոստամին հաճախ ստիպում է էկրանին, իհարկե, նրա հետ մեկտեղ՝ ֆիլմին` առ ինչ-որ տարածություն կամ ողջ աշխարհ բացվող անցքի դեր խաղալ` բացված դուռը խոշոր պլանով «Որտե՞ղ է իմ ընկերոջ տունը» ֆիլմում (դռան մոտիվը ողջ ֆիլմի ուղեկիցն է, դասարանի դռներից մինչեւ տների դռները), կամ մեքենայի պատուհանները «Կյանքը շարունակվում է» եւ «Կեռասի համը» կինոնկարներում, որոնք հայտնվում են սկզբում եւ շարունակում են հայտնվել, առաջարկելով եւ չափելով նրա անցքը (հայացքը):
Սիրիայի արևելքում՝ Մաալուլայում, վերականգնվում են զինյալների ավերած տներն ու տաճարները, հայտնում է LifeNews-ը: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին 2013-ին, սակայն արդեն 2014թ. ապրիլին կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել հնագույն Մաալուլան:
Վիլյամ Սարոյանը առաջիններից մեկը եղավ, որ լինելով զարմանալիորեն բեղուն ու առատագիր, ասես շրջեց Էմիլ Զոլայի «Ոչ մի օր առանց տողի» անտանելիորեն անհողդողդ ու հայտնի արտահայտությունը, եւ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» լավագույն ջազային իմպրովիզացիաները հիշեցնող պատմվածքից հետո, կարող էր ասել` «ոչ մի տող, առանց օրվա»… Առանց` այդ պարգեւված օրվա կենդանի հոգու շարժման, թրթիռի, վետվետումների, թիռթեւ բերկրանքի ու անհուն տրտմության:
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը…»:
Մենք առտնին խոսքն իրականության ստվերն ենք համարում, նրա կրկնակը: Ավելի շուտ, ընդհակառակը, իրականությունն է բառի ստվերը: Եվ փիլիսոփայությունը, ըստ էության, այլ բան չէ, քան բանասիրություն` խորը, ստեղծագործական ներթափանցում բառի մեջ:
Կենտրոնի գաղութատիրական քաղաքականությունը հանրապետությունում իրականցվում է տեղական կուսակցաբյուրոկրատական ապարատի իր դրածոների միջոցով։ Դժվար չէ վերհիշել, որ վերջին երկու տարում ժողովուրդը հոգնատանջ է եղել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու կամ էլ այս կամ այն որոշումն ընդունել տալու պայքարում։ Այսինքն, հիմնականում պայքարել ենք «մեր» իսկ ղեկավարության դեմ՝ հանուն ազգային նպատակների։
Արվեստագետը ամենից առաջ պետք է ձգտի իր ստեղծագործությունների կատարելությանը: Հակառակ դեպքում նրա` արվեստին ծառայելը անիմաստ կդառնա: Վերցնենք, օրինակ, ցնցումը, որ հարուցում են հումանիզմի գաղափարները` եթե միայն դրան ձգտես, ապա դրան կարելի է հասնել սովորական քարոզի ունկնդրությամբ:
Պետությանը գեղարվեստական ստեղծագործության վրա իշխանություն վերագրելը` բարբարոսների կործանարար նախապաշարմունքն է: Քաղաքական իշխանությունը մանրէազերծված է, չէ՞ որ նրա էությունը, ինչպիսի գաղափարախոսությամբ էլ նա ծածկվի` այլոց ենթարկումն է:
Կոլեկցիոներությամբ զբաղվելը չափազանց բարդ եւ մտավոր հագեցած աշխատանք է: Դա բոլորին չէ, որ տրված է: Դրա համար ցանկություն եւ փող ունենալը քիչ է: Դա անձի գոյության հատուկ տեսակ է, որտեղ խաչաձեւվում են տարբեր անձնային, մշակութային, քաղաքական եւ այլ բաղադրիչներ:
Կուրությունը` տեսողության պարզությունն է, խլությունը` լսողության նրբազգացությունն է, վտանգը` հանգստություն է, հաջողությունը` դժբախտություն:
Օքսֆորդի երեւելի աստվածաբաններից մեկը մի անգամ նկատել է, որ ժամանակակից առաջընթացն իրեն ձեռք չի տալիս այն բանով, որ առաջ է շարժվում, այլ ոչ թե ետ:
Եվ այդ պատճառով այդ ավելի քիչ տարիների վրա բաշխված ժամկետը բավում էր, որպեսզի դրանք լցնես, թողնելով շատ քիչ պարապ տեղեր, այնինչ կրկնակի երկար ժամկետը չէր բավականացնում, իսկ գործերն ու զգացողությունները, շնորհիվ իրենց առավել կենտրոնացման, եւ ուժի ավելի փոքր տարածության մեջ բավական էր լինում նրանց կյանքը զբաղեցնելու եւ կենդանացնելու համար, այնինչ մեր կյանքում, առավել երկար, հաճախ լինում են պարապության եւ կենդանի զգացողությունների բացակայության բավական մեծ շրջաններ:
Նա ծիծաղեց ու ասաց, որ մենք հովանոց ունենք, բոլորովին նոր, որն ինքնիրեն բացվում է, եթե կոճակը սեղմես: Եվ հովանոցը` հիասքանչ տուն է շատ հարմարավետ երկուսի համար: Ճիշտ է, այն պատեր չունի, բայց բավ է ձեռքդ մեկնես, եւ կիմանաս, թե դրսում տարվա որ եղանակն է, օրինակ, գարունը եկել է, թե դեռ գալիս է:
«Հումորը արտակարգ երեւույթ է»: Այսպես է ասել ամերիկյան մեծատաղանդ գրող-երգիծաբան Մարկ Տվենը եւ ավելացրել. «Նրա (հումորի.- Ա.Ն.) մի կայծը բավական է, որպեսզի խստությունը մեղմանա, բարկությունը եւ չարությունը անէանա, հոգուն իջնի լույս ու ուրախություն»:
Արքայից արքան ուներ դիվանագիտական լավ հոտառություն: Նա գիտեր. ով տիրապետում է ինֆորմացիային, տիրապետում է աշխարհին: Կայսրության բոլոր ծագերից եւ արտասահմանից ինֆորմացիոն հոսքն արքունիքի ուղեղային կենտրոն` նրա համար ինքնանպատակ գործընթաց չէր. այն ուսումնասիրվում, մշակվում եւ օգտագործվում էր օպերատիվ նպատակների համար: