Լեոնիդ Դոբիչինի մունջ անհետացումն առավել առեղծվածային չէր, քան նրա մենավոր ու դժբախտ կյանքը: Նա իր վերջին նամակներից մեկում գրում էր` «Ուզում եմ ինչ-որ մեկին բողոքել, բայց սակավ են մարդիկ»: Նրա «քչախոս» արձակը` մի վեպ, մի վիպակ եւ քսաներեք պատմվածք, ապշեցնում է իր կուռ, եգիպտական բուրգ հիշեցնող հոծությամբ, երբեմն` թվացյալ կցկտուրությամբ, ճշգրտությամբ, քնքշությամբ եւ միաժամանակ մի […]
Որքան էլ տարօրինակ է, ես երբեք չեմ սովորել կարդալ, ես տառերը սովորում էի լսողությամբ: Ես նայում ու լսում էի, թե ինչպես էին եղբայրներս վանկերով կարդում, եւ ակամա ընդօրինակում էի նրանց: Այնպես որ, իմ առաջին գիրքը ոչ թե այբբենարանն էր, այլ միանգամից դասագիրքը:
Լեոնիդ Լիպավսկին` օբերիուտներից, թերեւս ամենաանհայտնին ու մոռացվածը, ըստ Յակով Դրուսկինի. «Ոչ միայն բանաստեղծ էր, այլեւ խմբավորման տեսաբանը, նրանց ճաշակն ուղղորդողը, առաջնորդն ու դատավորը: Նրա հետ հաշվի էին նստում նույնպես եւ նրանք, ովքեր նրան հանդիպեցին ավելի ուշ, երբ նա 1923 թվականին դադարեց բանաստեղծություններ գրել:
«Ես չեմ կրկնում կյանքը, ես այն արտացոլում եմ։ Կրկեսն այդքան էլ իմը չի, ես թատրոն եմ ուզում, որտեղ ոչ խոսք կլինի, ոչ էլ երաժշտություն։ Միայն մարդը կլինի եւ իր մարմնով, ժեստերով կստեղծի այդ երաժշտությունը։ Այդ թատրոնի ձեւը դեռ չգիտեմ, մի հարցրեք։ Բայց այդպիսի թատրոն եմ ուզում»։
Ստեղծագործելու եւ առօրյա կյանքի միջեւ նա տեսողական խորհրդանիշներ էր գտնում, որոնք ոչ այն է՝ կյանքից էին վերցված, ոչ այն է՝ գեղարվեստական երեւակայությունից: Նա ապրում էր ժամանակի մեջ, որը մերթ ընդլայնվում էր` հեռանալով դեպի անցյալը, մերթ մղվում էր դեպի ապագա` մոտեցնելով ներկան:
1997-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին ուղղված պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նամակը շոշափում է մեր ժողովրդի եւ պետության համար կարեւորագույն խնդիրներ, որոնք այսօր էլ խիստ արդիական են եւ բացահայտում են մերօրյա փարիսեցիների դեմքերը: