![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիական Մաալուլայում վերականգնում են ավերված տաճարները
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/144d8fef4c42b6ec0e1651b87e0b869d.jpg)
Սիրիայի արևելքում՝ Մաալուլայում, վերականգնվում են զինյալների ավերած տներն ու տաճարները, հայտնում է LifeNews-ը: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին 2013-ին, սակայն արդեն 2014թ. ապրիլին կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել հնագույն Մաալուլան:
«Երբ զինյալները հարձակվեցին քաղաքի վրա, որդիս ընդամենը 3 ամսական էր: Ես չէի կարող գնալ, լսում էին կրակոցներն ու զինյալների բանակցությունները, մենք համարյա փողոց դուրս չէինք գալիս»,- պատմում է քաղաքի բնակիչներից մեկը:
Մաալուլան գտնվում է Դամասկոսից 55 կմ հեռավորության վրա՝ հյուսիսարևելյան հատվածում: Քաղաքում հիմնականում բնակվում են քրիստոնյաներ ու մուսուլմաններ, ովքեր խոսում են արամեերեն լեզվով:
Քաղաքը հարուստ է իր պատմությամբ, այստեղ կան շինություններ, որոնց տարիքը թվագրվում է 6 հազար: Թռչնի թռիչքի բարձրությունից քաղաքին հետևում է Սուրբ կույս Մարիամի արձանը: Հենց այդ ամենաբարձր կետում ահաբեկիչները տեղադրել էին հրետանային կետը:
325 թվականին կառուցված տաճարը նույնպես ուժեղ վնասվել է զինյալների օկուպացիայի ժամանակ: Ծայրահեղականները սուրբ խորանը հիանալի վայր էին համարել դիպուկահարների կետի ու զինապահեստի վերածելու համար:
Իշխանություններն առաջին հերթին՝ վերականգնելու են Մաալուլայի բնակֆոնդը: Հենց տների ավերվածության պատճառով բնակիչները չեն շտապում վերադառնալ իրենց տներ:
Քաղաքի 5000 բնակիչներից տներ են վերադարձել ընդամենը 1,5 հազարը: