Սալմոնելոզ

Բուժիչ նամակներ

Ինֆեկցիոն հիվանդություն է, փոխանցվում է ոչ որակյալ սննդամթերքի միջոցով։ Հարուցիչները սալմոնելա ցեղի` մանր, շարժունակ բակտերիաներ են, որոնք հեշտությամբ են հարմարվում արտաքին միջավայրում` ապրում են բաց քաղցրահամ ջրամբարներում (մինչև 120 օր), աղաջրում (210 օր), հողում (270 օր), երշիկեղենում (130 օր), ձվի մեջ և սառեցրած մսեղենում (390 օր), սենյակային պայմաններում (փոշու մեջ (510 օր)։

. Կաթի և մսամթերքի մեջ սալմոնելը ոչ միայն պահպանում է իր կենսագործունեությունը, այլ նաև բազմանում է, ընդ որում, այդ ընթացքում մթերքի համը և ապրանքային տեսքը որևիցե ձևով չի փոխվում։
Սալմոնելա մանրէն կենսունակ է ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում, վերջին դեպքում նույնիսկ ավելանում է դրանց կյանքի տևողությունը։ Վարակը կարող է տարածվել անկողնային սպիտակեղենի, խոհանոցային սպասքի, դռան բռնակի, խավարասերների միջոցով, և այլն։
. Առավել շատ են հիվանդանում երեխաները, տարեցները, այն անձինք, ում մոտ ցածր է ստամոքսահյութի թթվայնությունը։ Հաճախ հիվանդությունն ընթանում է թաքնված ձևով, ինֆեկցիա կրող են բազմաթիվ մարդիկ. բակտերիաներն ազատորեն բազմանում են, և հիվանդությունը գլուխ է բարձրացնում, երբ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Հիվանդության հետևանքով հնարավոր է առաջանա ծանր թունավորում, նույնիսկ գրանցվում են մահվան դեպքեր։

Երբեմն սալմոնելոզի փոխարեն` սխալմամբ ախտորոշվում է ստամոքսաբորբ կամ խոլեցիստիտ։
. Հիվանդության սուր ընթացքը սկսում է զարգանալ հարուցիչի ներթափանցումից 6-72 ժամ հետո։ Սալմոնելա մանրէն «բնակություն է հաստատում» բարակ աղիում և սկսում է արտադրել յուրահատուկ թունավոր նյութեր։ Թույնը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը` աղեստամոքսային համակարգի միջոցով։ Հայտնի է, որ ջրազրկումը հետզհետե խաթարում է օրգանիզմի բոլոր համակարգերի և օրգանների կենսագործունեությունը։
Ախտանիշները հետևյալն են` ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում, մի քանի օր կրկնվող սրտխառնուք և փսխում, լուծ` հնարավոր է արյան հետքերով։

. Բուժման ընթացքում չի կարելի ուտել սև հաց, միրգ-բանջարեղեն, սունկ, թթվեղեն, համեմունքներ, քաղցրավենիք, երշիկ, հակացուցված է կաթը և գազավորված ըմպելիքները։

Նշված ախտանիշների դեպքում մինչև շտապ բուժօգնություն ստանալը պետք է գործել հետևյալ ձևով.
. մեկուսացրեք հիվանդին, պահեստավորեք կասկածելի սննդամթերքը` հետագա լաբորատոր զննման համար,
. խառնեք 1-ական թ/գ կերակրի սոդա և աղ, 3 թ/գ կիտրոնի հյութ, լուծեք 1 լ ջրի մեջ, խմեցրեք հիվանդին` որքան շատ, այդքան լավ,
. տվեք հակաբիոտիկ,
. հոսպիտալացումից հետո հիվանդի սպիտակեղենը 2 ժամ թրջեք քլորաջրի մեջ (կես տոկոսանոց), ախտահանեք բնակարանը հատուկ լուծույթով,
. խոհանոցային սպասքն առնվազն 15 րոպե եռացրեք սոդայի 2 տոկոսանոց լուծույթում։

Կարևոր է իմանալ։ Որքան թարմ է հավի ձուն, այնքան փոքր է սալմոնելոզով հիվանդանալու հավանականությունը։ 10 րոպե ջրում եռացնելուց հետո սալմոնելաները ոչնչանում են։ Եթե ձվածեղ եք պատրաստելու, ապա լավ լվացեք կեղևը։
Համապատասխան պայմաններում (հով տեղերում) ձվի պահպանման ժամկետը երկու ամիս է։
Ձվի դեղնուցն անվտանգ է, եթե խաշելուց հետո այն չի լղոզվում։ Ձու պարունակող ուտեստներն առավելագույնը երկու ժամ հետո տեղափոխեք սառնարան, որտեղ այն կարելի է պահել ընդամենը 24 ժամ։

Հավը սալմոնելոզի վարակակիր է, վարակը կարող է տարածվել մորթի ժամանակ։
Սառեցրած թռչնամսի 30-80 տոկոսի վրա կա սալմոնելոզի հարուցիչ մանրէն։
Սննդային թունավորում, լուծ. Խառնեք հավասար քանակի չորացրած սխտորի փոշի և կարբոլեն (ստացվում է կեչու բնափայտի մաքրված ածխի փոշուց, վաճառվում է դեղատներում)։ Խմեք 1-ական գրամ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
. Կարբոլենը խառնեք սխտորի հյութի հետ (1։1), տաքացրեք ջեռոցում` մինչև հեղուկ մասը գոլորշիանա։ Խմեք 1-ական գրամ` օրը 3 անգամ։
. 1 թ/գ դանդուռի չոր մանրացրած տերևը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք փակ տարայում։ Մանր կտրատեք 2 ատամիկ սխտոր, 20 րոպե թրմեք դանդուռի տաք եփուկի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
. 2 թ/գ սև թեյը թրմեք 50 մլ եռջրում, լուծեք 4 թ/գ շաքարավազ, խառնեք 100 մլ թթու խաղողի հյութի հետ։ Խմեք օրը 1 անգամ։
. 1 ճ/գ սրոհունդի չոր խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 15 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
. 1 ճ/գ եղերդակի չոր խոտը (ծաղիկը) 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում` ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
. 1 թ/գ կարտոֆիլի ալյուրը լուծեք 100 մլ սառը ջրում (նախօրոք եռացրած)։ Խմեք օրը 1 անգամ, ունի արագ ներգործություն։

Սառնարանի «անկոչ հյուրերը»

Գիտնականները կարծում են, որ առավել շատ մանրէներ են «բնակվում» սառնարանի միրգ-բանջարեղենի համար նախատեսված դարակում։ Սալմոնելաները հեշտությամբ են թափանցում հատկապես լոլիկի մեջ` մակերեսային ճաքերի տակ։ Խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն մեկ անգամ ախտահանել դարակը թույլ քլորաջրով, որը սալմոնելայի դեմ պայքարելու լավագույն միջոցներից մեկն է։ Դարակում հում բանջարեղենի վրա տարածվում է աղիքային ցուպիկը, որը վնասում է նաև երիկամները։

. Պատրաստի` հում և ջերմային մշակում անցած ուտեստների վրա տարածվում է «լիստերիա» կոչվող վնասակար մանրէն։ Լիստերիոզի դեպքում բարձրանում է ջերմությունը, առաջանում են սուր ցավեր որովայնում, արցունքահոսություն։ Հիվանդությունը կարող է ունենալ բավականին երկար թաքնված փուլ` 3-70 օր։

Զգուշացում։ Լիստերիայի հարուցած վարակային ինֆեկցիայից պետք է հատկապես զգուշանան հղի կանայք, քանի որ լիստերիոզի հետևանքով կարող է առաջանալ վիժում։
Նշված և այլ` սառնարանում «ապրող» վարակների դեմ պայքարելու լավագույն միջոցները ժամանակակից` հերմետիկ փակվող տարողություններն են և, իհարկե, հիգիենայի պահպանումը։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:
Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս