«Բոլշևիկները կոմունիզմով էին խաբում, նիկոլիզմը՝ Եվրոպայով. մնացյալը՝ լռություն…». Անուշ Սեդրակյան

Գրականագետ, քաղաքագետ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Սեդրակյանը գրում է. «Ես նիկոլիզմը` ինչպես բոլշևիզմի դրսևորում, կապում եմ դեհումանիզացիայի, իսկ ավելի ճիշտ` մարդկային կերպարի լիակատար կորստի հետ։

Միայն նիկոլիզմը կարող է.

1. Հրահրել ներազգային ատելություն, հարձակվել էթնիկ զտման զոհ դարձած մարդկանց վրա, ունեզուրկ և տանջված արցախցիների դեմ ծավալելով տեղեկատվական արշավ։

2. Չգնահատել մարդկային կյանքը, առավել ևս կոչ անել վերացնել մարդուն ինչ֊որ գործոնով պայմանավորված (դատավոր լինի, թե զինվոր)

3. Հարձակում գործել մարդու երազանքի, հայրենիքի, եկեղեցու, խորհրդանիշների վրա` ձգտելով դրանց ոչնչացման (հիշենք բոլշևիկների կողմից եկեղեցականների և մտավորականության զանգվածային բանտարկությունները, եկեղեցու ապամոնտաժումը)

4. Քաղաքացիական ատելություն բորբոքել «հաջողակների» նկատմամբ (հիշենք արիստոկրատիայի և վաճառականների բնաջնջումը)

5. Ազգայինը հակադրել «ինտերնացիոնալին» (հիշեք բոլշևիկյան ֆռիկները, այսպես կոչված ազգայնականության դեմ պայքարը, որի հետևանքով հաստատվեց ռուսական մեծամասնության դիկտատուրա)

6. Եվ ի վերջո, զրկել մարդուն իդեալից՝ տեղը դնելով ստամոքսը։ Բոլշևիկները կոմունիզմով էին խաբում, նիկոլիզմը՝ Եվրոպայով։

Մնացյալը՝ լռություն…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031