Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում

Ռուսական շուկայի կորուստը կարող է Հայաստանին զրկել ելակի արտահանումից ստացված գրեթե ամբողջ եկամուտից, ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներն է ներկայացրել է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ՝ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ելակի ներկրումը: Գերատեսչությունից պարզաբանել էին, որ որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով:

Այսպես, հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն` անցած տարվա 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12,14 միլիոն դոլարի ելակ, իսկ հատապտուղների ընդհանուր արտահանումը կազմել է 12,51 միլիոն:

Իսկ գործակալության հաշվարկների համաձայն՝ Հայաստանից ելակի արտահանումը ՌԴ ամբողջ 2025 թվականին կազմել է մոտ 13,25 մլն դոլար, ինչը կազմում է ամբողջ` 13,65 մլն դոլար արտահանման 97% -ը։

Ռուսաստանից բացի, հայկական ելակն անցյալ տարի փոքր ծավալներով գնել են ԱՄԷ-ն (11 ամսում 263 հազար դոլար), Կատարը (104 հազար դոլար) և Ղազախստանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031