Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը

Այսօր Բյուրական է գնալու Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ուսուցիչներին ու աշակերտներին հորդորել են ներկա գտնվել այդ հանդիպմանը։

News.am–ի տեղեկություններով` դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանը ձայնագրություն է ուղարկել կոլեկտիվի անդամներին և հորդորել մանկավարժական կազմին մասնակցել հանդիպմանը։

«Երեխաներին նույնպես հաղորդագրություն է ուղարկվել ՔՊ–ականների հետ հանդիպմանը գնալու համար»,–գրում է կայքը։

Ավելի վաղ կայքերը գրել էին, որ մայիսի 30–ին Վայոց Ձորի մարզպետը պարտադրել էր մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին մասնակցել իր հետ հանդիպմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031