Հայկ Ա. Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ու Հայաստանը բարեկամ երկրներ են, և հասկանալի է, որ հարյուրամյակին անգամ Ցեղասպանության չճանաչումն ինչ-որ բանով պետք է ինչ-որ մի կերպ մեղմվեր։
Արտաշես Հովհաննիսյանին հանդիպեցի ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց: Աստիճանները բարձրանալիս նա ինձ ասաց. «Ես կարդացել եմ, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերն ապահով են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, բա ո՞ւր են թեքահարթակները. չկա՛ն»: Ես ժպտացի, քանի որ չգիտեի՝ ինչ պատասխանել, իսկ նա շարունակեց. «Եվրոպայում այս խնդիրները վաղուց արդեն չկան: Շատ եմ ուզում, որ Հայաստանում ևս չլինեն»:
Հեմոֆիլիան, որ արյան համակարգի պաթոլոգիաներից մեկն է, ունի ժառանգական բնույթ: Այս հիվանդության դեպքում արյունը կորցնում է իր մակարդման հատկությունը, և նույնիսկ ամենափոքր մազանոթային արնահոսությունը հնարավոր չէ կանգնեցնել: Առաջին անգամ այս հիվանդությունը հայտնաբերվել է Ռոմանովների արքայական դինաստիայի ներկայացուցիչների մոտ:
Վերջին օրերի ընթացքում տնտեսական դաշտում ամենաբուռն քննարկվող թեմաների շարքում «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների փոփոխություններն էին, որոնք արդեն ժողովրդի մեջ հասցրել են ստանալ «խոպանչիներին հարկելու օրենք» անվանումը։
Վուշի սերմը մանրացրեք, 2 ճ/գ հումքը լցրեք 1 լ եռջրի մեջ, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք։
Զարմանալի է բայց փաստ. գիտնականները հայտնաբերել են մարդկային գլխուղեղ, որի տարիքը կազմում է ավելի քան 2,5 հազար տարի: Գլխուղեղի ուսումնասիրումը ցույց տվեց, որ այն այդքան տարիներ շատ լավ պահպանվել է: Գլխուղեղը հայտնաբերվել է գլխատված մարդու գանգի մեջ:
Մեկ տարվա կտրվածքով տրանսֆերտները նվազել են 124.7 միլիոն դոլարով կամ 37.7%-ով։
Այսօր Հաղթանակի օրն է: Առաջին հերթին՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակը: Հաղթանակ, որը կերտել են միլիոնավոր մարդիկ: Հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ մարդկության մեծագույն ձեռքբերումն է, որովհետև ֆաշիզմն է ծնում մահ, ավերածություններ, Հոլոքոստ և Ցեղասպանություն:
Թեև Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի` Ռիգայում կայանալիք գագաթաժողովին հաշված օրեր են մնացել, գագաթաժողովի օրակարգը լիովին հայտնի չէ, ավելին` անորոշ է հատկապես ասոցիացված Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի համար։
Ազգային ժողովի արտահերթ նիստում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխությունների աղմկահարույց նախագծերը: Դրանցով, հիշեցնենք, ՀՀ քաղաքացիներն արտերկրում, մասնավորապես` Ռուսաստանում, աշխատելու դեպքում` եկամտահարկ պետք է վճարեն ՀՀ-ում` այստեղ գործող 24%-ի փոխարեն` 13%-ի չափով:
Կարտոֆիլի քիմիական բաղադրությունը շատ հարուստ է և լավ հավասարակշռված, այն իրոք երկրորդ հացն է, և, ինչպես նկատել է Խաչատուր Աբովյանը՝ «բարեբեր» սննդամթերք է։
Տևական ժամանակ է` ականատեսն ենք պարարվեստի գործիչների բանավեճին, որի առերևույթ առարկան դպրոցներում պարի դասավանդման փորձնական ծրագիրն է, թեև բանավեճի ընդհանուր հռետորաբանությունից և շեշտադրումներից ակնհայտ դարձավ, որ պարարվեստի ոլորտում ևս «հին հաշիվներ» կան, և, որ բանավեճն իրականում շատ ավելի խոր պատճառներ ունի։
Պետք է անկեղծ լինել՝ ասելու՝ ունենք պրոբլեմ, եթե մի մեթոդով ենք շարժվում առաջ, առաջանում են խնդիրներ: Ինչո՞ւ. որովհետև հիվանդ կենդանիների թիվն արդեն շատացել է, արդեն երկրի, պետության, սոցիալ-տնտեսական վիճակը, բյուջեի առկայությունը, ֆինանսական հնարավորությունները, արդեն հնարավոր է, դժվարացնեն գործընթացը, որովհետև քանակական առումով հիվանդների թիվը մեծածավալ է դարձել:
Այս գեղեցիկ ծիրանագույն ծաղիկներ տվող բույսն ունի հրաշալի հակաբիոտիկ հատկություններ, բարելավում է աղիների միկրոֆլորան, բուժում է դիսբակտերիոզը և նպաստում է իմունիտետի ամրացմանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է Արիզոնայի սենատոր Ջոն ՄըքՔեյնին, Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդին և Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքին։
Ցանկացած նիհարեցնող միջոց օգտագործելիս կարևոր է նախ՝ ծանոթանալ բաղադրամասերի հատկություններին։ Թուրինջի, նույնն է` գրեյպֆրուտի դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց մոտ։
Նոր սերունդը նրան հիմնականում ճանաչում է` որպես քաղաքական գործիչ: Նախորդ գումարման ԱԺ-ում նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ էր: 73-ամյա կնոջ ձերբակալությունը երիտասարդների համար տարօրինակության աստիճան դաժանության դրսևորում է:
Ծառուկյանին պատկանող ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը։ Հաշվետու ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 1 միլիարդ 182.9 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։
Բոլորը, անգամ իշխանության ներկայացուցիչները, տարիներ շարունակ հայտարարում են, որ արտագաղթը հասել է ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի: Բայց որևէ գործնական քայլ չձեռնարկելով արտագաղթը ծնող իրավիճակը փոխելու ուղղությամբ և, ըստ ամենայնի, դա համարելով անհնարին՝ իշխանությունները փորձում են շահել կամ, հայկական լեքսիկոնով՝ «փայ մտնել» նաև արտագաղթից:
Քննարկվում է խաշած լոբու խյուսով, տրորած պոպոքով և ճզմած սխտորով պատրաստված ուտեստի բաղադրությունը։
ՀՀ իշխանությունները ըստ ամենայնի, առաջնորդվում են «չկա նաիրիտցի, չկա «Նաիրիտի» խնդիր» սկզբունքով: Մայիսի 1-ին` Աշխատանքի օրը, գործարանի նախկին աշխատակիցները հերթական ակցիան իրականացրին Ազատության հրապարակում` փորձելով իրենց բողոքի ձայնը հասցնել այդ ժամանակ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տոնական համերգին մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Գերխոշոր հարկատուների ցանկը լուրջ վայրիվերումների է ենթարկվել։ Կան ընկերություններ, որոնք նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների առաջին տասնյակում էին, սակայն այժմ զգալիորեն նահանջել են։
«Դրական է, որ շարունակվում են Երևան-Բրյուսել բանակցությունները փաստաթղթի ստորագրման ուղղությամբ, որը կփոխարինի Ասոցացման համաձայնագրին, որը Հայաստանը հետաձգեց ստորագրել ԵՏՄ անդամակցության համար»։
Ցանկացած իշխանավոր հրապարակայնորեն կասի, որ ինքը կողմ է ազատ տնտեսությանը, արդար հասարակությանը, և այլն: Բայց մեկ վայրկյան անգամ չի մտածի իր անձնական շահի զսպման, ընտրություն չկեղծելու, ատկատի վերացման և այլնի մասին:
Որքան էլ միջազգային հանրությունը, առանձին երկրներ հայտարարում են, թե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, աշխարհի համար տեսանելի է, որ չճանաչված այդ հանրապետությունը կարողանում է գոնե ընտրություններում ժողովրդավարության բարձր մակարդակ ապահովել:
Congress-ի թեման վերհիշելու առիթ հանդիսացավ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցանկը։
Խորհրդարանական քննարկումներում նորից էներգետիկայի ոլորտն է: Լուրերի ու իրադարձությունների տարափ է: Դրամի դեկտեմբերյան 15 տոկոսանոց արժեզրկումից հետո բոլորը հակված ու համակերպված էին: Սակագների աճն անխուսափելի էր թվում:
«Որոշում է կայացվել իջեցնել գազի գները, և դա «Գազպրոմի» ընդհանուր ռազմավարությունն է` այս փուլում` հաշվի առնելով այն, որ նախորդ ընթացքում կտրուկ անկում էին ապրել նավթի գները համաշխարհային շուկայում»։
«Իշխանությունները շատ խոցելի են, և ես նորից եմ նշում, որ ՀՀ-ն երևի այն եզակի երկրներից է աշխարհում, որտեղ իշխանությունը չունի սոցիալական բազա։ Ժողովրդի մեծ մասը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում, բայց երկիրը չունի համապատասխան հզորությամբ ընդդիմություն, որը կարող էր պարտադրել իշխանություններին ավելի զգոն լինել։ Ինչ վերաբերում է Հայատանում գործող ընդդիմադիր դաշտին, ապա պետք է ասեմ, որ ԲՀԿ-ի` ընդդիմության դաշտից դուրս գալուց հետո` ես համապատասխան քաղաքական ուժ չեմ տեսնում, որ կարող է որևիցե կերպ ազդել ընդդիմադիր զանգվածներին մոբիլիզացնելու պահով»։
«168 Ժամը» էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ Վ.Աբրահամյանի փոխարեն` տուժեն ոսկու շուկայում աշխատողները: