Մարդ է, պահի տակ ասել է. «Արցախը Հայաստան է և վերջ». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանի մասին
Բաներ կան, որ մեր լրագրողները մի տեղից մտնում են և վերջ. մարդ է, պահի տակ ասել է. «Արցախը Հայաստան է և վերջ»: Եվ այն ժամանակ, իրոք ուրիշ ձև էր մտածում: Բայց եկավ 44-օրյա պատերազմը, եկավ, չգիտեմ այս խաղերն Արցախ աշխարհի հետ կապված՝ ի դեմս Ռուսաստանի և էս օրն ընկանք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Այսօր առավել ևս մենք պետք է խելոք լինենք, համախմբված լինենք: Դուք բոլորդ էլ հասկանում եք ինչ է կատարվում խոշոր տիրույթներում՝ այս մի կտորը պահենք»,- նշել է նա:

