Բաժիններ՝

Լիտվան փակում է Բելառուսի հետ սահմանը

Լիտվայի իշխանությունները փակում են Բելառուսի հետ սահմանային բոլոր անցակետերը։ Համապատասխան ծրագիրը քննարկվել է կառավարական հանձնաժողովի նիստում։

Այս մասին լրագրողներին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։Նա հայտարարել է, որ սահմանը բաց կլինի միայն դիվանագետների և Բելառուսը լքել ցանկացող ԵՄ քաղաքացիների համար։

Ռուգինիենեն տեղեկացրել է նաև, որ իրենք այսուհետ ոչնչացնելու են Բելառուսի կողմից իրենց երկրի օդային տարածք ապօրինաբար մտնող ցանկացած մաքսանենգ օդապարիկ։

«Այս ճանապարահով մենք ազդանշան ենք ուղարկում Բելառուսին և հայտարարում, որ մեզ մոտ այլևս չենք հանդուրժելու որևէ հիբրիդային հարձակում։ Ձեռնարկելու ենք բոլոր խսիտ միջոցառումները՝ դադարեցնելու նման հարձակումները»,- LRT-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև սահմանի փակումն անխուսափելի է դարձել իրենց օդային սահմանի խախտման կրկնվող միջադեպերի ու Բելառուսի իշխանությունների՝ դա կանխելուն ուղղված գործողությունների բացակայության պատճառով։ 

Ինգա Ռուգինիենեն տեղեկացրել է նաև, որ կառավարությունը կարող է քննարկել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի համաձայն անվտանգային խորհրդակցություններ սկսելու հարցը։

Բելառուսի տարածքից մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդապարիկների պատճառով նախորդ շաբաթ մի քանի անգամ խախտվել է Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը, ինչի հետևանքով տուժել է մոտ 30 հազար ուղևոր և 170 թռիչք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս