Հարավային Կորեան և ԱՄՆ-ն շարունակում են տարաձայնություններ ունենալ մաքսային գործարքի հիմնական կետերի շուրջ
Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները դեռևս փոխհամաձայնության չեն եկել ամերիկյան մաքսատուրքերի և 350 միլիարդ դոլարի չափով հարավկորեական ներդրումների գործարքի հիմնական պայմանների շուրջ: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը։
«Ներդրումների չափը, մեթոդը, վնասների և շահույթի ժամանակացույցը և բաշխումը. այս ամենը մնում է փորձաքար։ Միացյալ Նահանգները, բնականաբար, փորձում է առավելագույնի հասցնել իր շահերը, բայց դա չպետք է հասնի նրան, որ աղետալի հետևանքներ առաջացնի Կորեայի Հանրապետության համար», – ասել է Լի Չժե Մյոնը։
«Բանակցություններն ընթանում են, կարծիքների տարբերություններ կան։ Բայց հետաձգումը միշտ չէ, որ նշանակում է ձախողում»,- շարունակել է նախագահը։ Նա վստահություն է հայտնել «ողջամիտ արդյունքի» հասնելու հնարավորության հարցում։
Հուլիսի վերջին Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որոնց արդյունքում Վաշինգտոնը համաձայնվել է իջեցնել մաքսային տուրքերը մինչև 15%՝ Հարավային Կորեայի կողմից ԱՄՆ տնտեսությունում 350 միլիարդ դոլար ներդնելու և 100 միլիարդ դոլարի էներգապաշարներ գնելու պարտավորության դիմաց։
Սեպտեմբերին Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ներդրումներ կատարելը առանց արժութային փոխանակման համաձայնություների կարող են ֆինանսական ճգնաժամ առաջացնել Հարավային Կորեայում։Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ է Հարավային Կորեայի հետ մաքսատուրքերի շուրջ գործարքի ստորագրամանը:

