Սխտորը ոչ միշտ է օգտակար տղամարդկանց

Քննարկվում է խաշած լոբու խյուսով, տրորած պոպոքով և ճզմած սխտորով պատրաստված ուտեստի բաղադրությունը։

Ա. Լոբի. Տրոհում է երիկամների և միզապարկի քարերը, նպաստում է դրանց բորբոքային ընթացքի վերացմանը, ունի բարերար և կարգավորող ազդեցություն վահանաձև, ենթաստամոքսային, շագանակաձև գեղձերի գործունեության վրա։

Բ. Պոպոք. Միջուկը, միջնապատից, դեռ չհասունացած պտղից և ընկուզենու տերևից ստացված պատրաստուկներն օգտագործում են շագանակագեղձի և կրծքագեղձի հիվանդությունների բուժման համար։

  • Ինչպես և լոբին, պոպոքի միջուկը նույնպես օգտակար է էնդոկրին համակարգին. այն կարգավորում է օրգանիզմի հորմոնալ գործընթացները։

Գ. Սխտոր. Սխտորի օգտակար հատկությունները բազմաթիվ են։ Այն ոչ միայն ճնշում է վնասակար բակտերիաները, այլ նաև, ի տարբերություն հակաբիոտիկ դեղերի, չի վերացնում աղիների օգտակար միկրոֆլորան, այլ հակառակը` բուժում է դիսբակտերիոզը։

Կարդացեք նաև

  • Սխտորն ունի նաև հակասնկային, նույնիսկ հակաբակտերիալ հատկություն։ Խորհուրդ է տրվում ընդգրկել քաղցկեղով հիվանդների սննդակարգում։
  • Սխտորը և լոբին հարուստ են ծծումբով և արգինինով, պարունակում են գրեթե բոլոր` օրգանիզմում գոյացող և չգոյացող ամինաթթուները։
  • Արգինինն ունի ինսուլինանման ազդեցություն։
  • Սխտորը հեղուկացնում է արյունը։ Մեխանիկական և քիմիական ազդեցության դեպքում` ծամելիս և ստամոքսում, սխտորից անջատվում են նյութեր, որոնք ամրացնում են սրտամկանը և արագորեն իջեցնում են ճնշումը։
  • Ստենոկարդիայի նոպայի դեպքում խորհուրդ է տրվում կուլ տալ սխտորի մեկ փոքր ատամիկ, իսկ արյան ճնշումը շատ արագ կիջնի, եթե ծամեք 1-2 ատամիկ սխտոր։ Ազդեցության մեխանիզմը բացատրված է «Մոգական բուժարարներ» թ.1 գրքույկում։

Կարևոր է իմանալ և կանխարգելել

Ինչո՞վ համեմել ավանդական սննդարար ուտեստը

  • Մաղադանոս. Հյութի մեջ հայտնաբերվել է E վիտամինի մաս կազմող տոկոֆերոլ, որն ունի բարենպաստ ազդեցություն շագանակագեղձի վրա, նպաստում է արական հորմոնի գոյացմանը և, համապատասխանորեն, առնականության ուժեղացմանը։ (Տե՛ս Ջ. Սահակյանի` «Բնական աֆրոդիզիակներ» թ.4 գրքույկը)։
  • Մաղադանոսի, կարմիր բազուկի և գազարի հյութերից պատրաստված կոկտեյլը (1։1։2) նպաստում է դաշտանի պարբերության կարգավորմանը։
  • Զգուշացում։ Չի կարելի խմել ավելի քան 50-ական մլ` օրը 2 անգամ։ Կոկտեյլների մեջ մաղադանոսի չափաբաժինը կարելի է կրկնապատկել։ Խորհուրդ է տրվում խմել ուտելուց մեկ ժամ հետո։
  • Մաղադանոսի հյութը հակացուցված է հղիներին, քանի որ կարող է խախտել պտղի բնականոն զարգացման ժամկետը։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս