Էխինացեայի ոգեթուրմը՝ տղամարդկանց անպտղության պատճա՞ռ

Այս գեղեցիկ ծիրանագույն ծաղիկներ տվող բույսն ունի հրաշալի հակաբիոտիկ հատկություններ, բարելավում է աղիների միկրոֆլորան, բուժում է դիսբակտերիոզը և նպաստում է իմունիտետի ամրացմանը։
Էխինացեայի հայրենիքը Հյուսիային Ամերիկայի արևելքն է։ Echinaceae- թարգմանաբար նշանակում է՝ «փշավոր»։ Արևապաշտ հնդիկները բույսն անվանել են «պրերիայի հրաշք», «ոսկե ծաղիկ», «մթնշաղի արև»։
Էխինացեայի արմատից, ծաղկից, տերևից և ցողունից պատրաստված դեղամիջոցներն ավելի քան 20 տարի մեծ պահանջարկ ունեն։ Միայն Գերմանիայում պատրաստվում են մոտ 200 անուն դեղամիջոցներ, որոնց մեջ օգտագործվում է էխինացեան։

Կարևոր է իմանալ և կանխարգելել

  • 1999թ. Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նկատել են, որ էխինացեայի ոգեթուրմի հաճախակի օգտագործումը նվազեցնում է արական սերմնաբջիջների շարժունակությունը և դրանց ձվաբջիջը բեղմնավորելու ունակությունը։
  • 2003-2009թթ. ընթացքում, սկզբից՝ բրիտանացի, իսկ ավելի ուշ` լիտվացի գիտնականներն ապացուցել են, որ էխինացեան ունի արտահայտված հակաանդրոգեն ազդեցություն` նվազեցնում է արական հորմոն տեստոստերոնի գոյացման ընթացքը և շագանակագեղձի չափերը։
  • Վերջին հետազոտությունը հիմք է տվել խորհուրդ տալ օգտագործել էխինացեայի պատրաստուկները շագանակագեղձի բարորակ ուռուցքների բուժման համար։

Էխինացեայի ոգեթուրմ
Դեղատներում վաճառվում են էխինացեայի հյութով պատրաստված ոգեթուրմեր, օրինակ` «Իմմունալ», «Էխինացեա պլյուս» և այլն։

Ինչպես պատրաստել տնային պայմաններում

Կարդացեք նաև

Հարկավոր է. 150 գ թարմ կամ 50 գ չորացրած էխինացեա` տերև, ծաղիկ, ցողուն։ 500 մլ 70%-անոց սպիրտ, 500 մլ ջուր։

Պատրաստման եղանակը. Հումքը լցրեք եռացող ջրի մեջ, 15 րոպե եփեք փակ տարայի մեջ, անջատեք կրակը և անմիջապես լցրեք սպիրտը, 1 շաբաթ թրմեք հով մութ տեղում, պարբերաբար թափահարեք տարան, քամեք։

Ինչպես օգտագործել. Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 200 մլ գոլ ջրի հետ։ Շարունակեք 1 շաբաթ, ընդմիջեք 3 օր։ Կրկնեք ևս 2 անգամ։
Բուժման ընդհանուր տևողությունը 27 օր է։ Կատարեք տարին մի քանի անգամ։

Խորհուրդ
Էխինացեայի ոգեթուրմի երկարատև օգտագործման դեպքում մեծանում է լյարդի ծանրաբեռնվածությունը։ Բուժման ընթացքում զուգահեռաբար խմեք կաթնափուշի սերմի փոշի կամ դաղձի և կաթնափուշի յուղերի խառնուրդ (1։3)։ Խմեք 1-ական թ/գ՝ օրը 1-2 անգամ։

  • Հակացուցված է լեյկոզի, տարածված կարծրախտի, տուբերկուլյոզի, ալերգիայի դեպքում։
  • Էխինացեայից ստացված բոլոր տեսակի պատրաստուկները հակացուցված են մինչև 6 տարեկան երեխաներին և հղիներին։

Կաթնափուշի մասին կարդացեք այստեղ.

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս