Բաժիններ՝

Արքայազն Էնդրյուն կլքի իր թագավորական առանձնատունը միայն մեկ պայմանով

Արքայազն Էնդրյուն համաձայն է լքել թագավորական «Royal Lodge» առանձնատունը միայն այն պայմանով, որ իրեն և իր նախկին կնոջը՝ Սառա Ֆերգյուսոնին, տրամադրվի երկու տուն: Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Լրագրողների տվյալներով՝ արքայազն Էնդրյուն և Սառա Ֆերգյուսոնը, ով նույնպես բնակվում է «Royal Lodge»-ում, համաձայ են տեղափոխվել, եթե իրենց տրամադրվեն «Ֆրոգմոր» և «Ադելաիդա» ամառանոցները։ Եղիսաբեթ II թագուհու որդին ցանկանում է, որ իր նախկին կինը տեղափոխվի այն տուն, որտեղ ներկայումս ապրում են արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ զույգը և նրանց երեխաները նոյեմբերին կտեղափոխվեն ավելի հեղինակավոր «Forest Lodge» նստավայր։

Այնուամենայնիվ, Չարլզ III թագավորի որոշումը գաղտնի է պահվում։

«Դեռևս ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչպես կընթանան գործերը պալատում»,- ասել է թագավորական ընտանիքի ներքին աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս