Վուշի սերմը՝ գիրության, շաքարային դիաբետի, բրոնխիտի դեմ

Գիրություն

  • Վուշի սերմը մանրացրեք, 2 ճ/գ հումքը լցրեք 1 լ եռջրի մեջ, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք։

Օգտագործման եղանակը

Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Զանգվածը խառնեք և խմեք սերմերի հետ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 15 օր։ Կրկնեք 4-6 անգամ։ Փորձված միջոց է, ազդեցությունը դանդաղ է, սակայն տալիս է դրական արդյունք, որը պահպանվում է երկարատև։

Օգտակար ազդեցության ոլորտը

Կարդացեք նաև

  • Վուշի սերմը կարգավորում է մարսողությունը, կանխարգելում է թունավոր նյութերի ներթափանցումն արյան մեջ։ Ունի հակաբորբոքային, հակաալերգիկ ազդեցություն, պարունակում է նյութեր, որոնք կանխարգելում են շագանակագեղձի ադենոմայի և կրծքագեղձի ուռուցքի զարգացման հնարավորությունը։ Նպաստում է ինսուլինի գոյացմանը։

Զգուշացում։ Վուշի սերմից պատրաստուկներն ունեն արտահայտված լեղամուղ հատկություն։ Հակացուցված է հեպատիտների, խոլեցիստիտի սուր շրջանում, աղիների անանցանելիության դեպքում։

Բրոնխիտ
Հարկավոր է`

  • վուշի սերմ 100 գ,
  • անիսոնի սերմ` 20 գ,
  • կոճապղպեղի փոշիացրած արմատ` 20 գ,
  • սխտոր` 200 գ,
  • մեղր` 300 գ։

Պատրաստման եղանակը. Սերմերը տրորեք, սխտորը մանր կտրատեք, խառնեք կոճապղպեղի և մեղրի հետ։ Մեկ շաբաթ թրմեք մութ տեղում։
Օգտագործման եղանակը. Կերեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, շարունակեք մինչև վերջանալը։

Շաքարային դիաբետ
Վուշի սերմը փոշիացրեք անմիջապես օգտագործելուց առաջ, 10 գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ՝ նախաճաշից կես ժամ և ընթրիքից 2 ժամ առաջ։

Օգտակար ազդեցության ոլորտը
Եփուկն ազդում է երկու ուղղությամբ`

ա) բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ

բ) խթանում է ինսուլինի գոյացումը ենթաստամոքսային գեղձում։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս