Շնորհավոր հաղթանակների օրը

Այսօր Հաղթանակի օրն է: Առաջին հերթին՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակը: Հաղթանակ, որը կերտել են միլիոնավոր մարդիկ: Հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ մարդկության մեծագույն ձեռքբերումն է, որովհետև ֆաշիզմն է ծնում մահ, ավերածություններ, Հոլոքոստ և Ցեղասպանություն: Դժբախտաբար, աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում այս հաղթանակի արժեքն ամբողջությամբ չի գնահատվում, ինչի վկայությունն է այն, որ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները միասնաբար չեն նշում մարդկության այս լրջագույն ձեռքբերումը:

Այսօր նաև Շուշիի ազատագրման, Ղարաբաղյան պատերազմում բեկումնային նշանակություն ունեցած հաղթանակի օրն է, որը մենք նշում ենք ավելի շատ՝ արարողակարգային, քան՝ բովանդակային իմաստով: Որովհետև, դժբախտաբար, անցած տարիների ընթացքում գերիշխող է դարձել պարտվողական հոգեբանությունը: Մնում է հույս ունենալ, որ հաղթողի հոգեբանությունը կդառնա ոչ թե՝ տոնական, այլ՝ ամենօրյա կենսակերպ, որը հնարավորություն կտա վերականգնել անցած տարիների կորուստները: Շնորհավոր Հաղթանակի օրը:

Տեսանյութեր

Լրահոս