Բաժիններ՝

Լավրովը խոսել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ հայեցակարգն ընդունելու Պուտինի մտադրության մասին

Լավրովը խոսել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ հայեցակարգն ընդունելու Պուտինի մտադրության մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների ժամանակ հաստատել է իր պատրաստակամությունը կարգավորելու Ուկրաինայի հակամարտությունն այն հայեցակարգի հիման վրա, որն առաջարկել է Վաշինգտոնը։

Այդ մասին հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  Հունգարիայի «Ուլտրահանգ» YouTube ալիքին տված հարցազրույցում։

«Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Պուտինն ասել է, որ պատրաստ է համագործակցելու այն հայեցակարգի և շրջանակային մոտեցման հիման վրա, որը նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է Մոսկվայում, և որը նրանք շարունակել են քննարկել Անքորիջում», – ասել է նախարարը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը մանրամասնորեն կրկնել է այն հայեցակարգի յուրաքանչյուր տարրը, որը ներկայացրել է ԱՄՆ ղեկավարի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը: 

Դրանից հետո, Լավրովի խոսքով, նախագահը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունելու նրանց հայեցակարգը և «առաջ շարժվելու գործնական առումով՝ առաջարկվածի հիման վրա»։ Նախարարը նշել է, որ առաջարկին ուղղակի արձագանք չի եղել։

«Կողմերը համաձայնել են ընդմիջում վերցնել՝ առաջարկները քննելու համար», – հայտարարել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս