Բաժիններ՝

Թրամփը դրական է գնահատել Բարզիլիայի նախագահի հետ հանդիպումը

Թրամփը դրական է գնահատել Բարզիլիայի նախագահի հետ հանդիպումըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների միջև հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեծ պատիվ է լինել Բրազիլիայի նախագահի հետ… Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք երկու երկրների համար բավականին լավ գործարքներ կնքել… Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, կարծում եմ՝ դրանք կշարունակվեն»,- X-ի գրառման մեջ Թրամփի խոսքը մեջբերել է Սպիտակ տունը։Իր հերթին Բրազիլիայի նախագահը նշել է, որ Մալայզիայում հիանալի հանդիպում է ունեցել նախագահ Թրամփի հետ։ 

«Մենք անկեղծորեն և կառուցողական քննարկեցինք երկկողմ առևտրային և տնտեսական օրակարգը։ Մենք համաձայնեցինք, որ մեր թիմերը անհապաղ կհանդիպեն՝ Բրազիլիայի իշխանությունների դեմ մաքսատուրքերի և պատժամիջոցների վերաբերյալ լուծումներ գտնելու համար»,- նշել է Լուլա դա Սիլվան X-ի գրառման մեջ։

The Hill-ը հայտնել է, որ երկու նախագահները այս ամսվա սկզբին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են բրազիլական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերը։ Բրազիլիայի նախագահը նաև խնդրել է Թրամփին վերացնել իր կողմից սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս