Բաժիններ՝

Փող չեն ուզում, բայց գրպանը լայնացնում են

ՀՀ Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում քննարկվում էր «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Առաջին հայացքից շատ անմեղ փոփոխություն կարող է թվալ՝ «պետական պարտք» արտահայտությունը փոխարինվում է «կառավարության պարտք» արտահայտությամբ։ Խոսքը վերաբերում է այն սահմանափակմանը, որ պետական պարտքը չի կարող գերազանցել նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։ Ու թեպետ նախաձեռնության հեղինակ ՀՀ կառավարությունը պնդում է, որ օրենքի փոփոխությունը ունի զուտ տեխնիկական, հաշվարկների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակ, այս փոփոխությունն իրականում բարձրացնում է պետպարտքի թույլատրելի շեմը։ Ներկայումս ՀՀ պետական պարտքը կազմում է 4.658 մլրդ դոլար, որից շուրջ 440 միլիոն դոլարը բաժին է ընկնում Կենտրոնական բանկին։ Այս փոփոխությամբ՝ ԿԲ-ի պարտքը դուրս է գալիս սահմանափակման շրջանակներից, ինչը կառավարությանը թույլ է տալիս իր սեփական «սահմաչափից» դուրս ևս 440 միլիոն դոլարի լրացուցիչ վարկեր ներգրավել։

Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի վաղվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930